Կարծիք

11.07.2020 12:00


Պարզվում է՝ պատգամավորները մարտին «մարդասիրական քայլ» չեն կատարել ու այդ ամսին կրկնակի պարգևատրումներ են ստացել

Պարզվում է՝ պատգամավորները մարտին «մարդասիրական քայլ» չեն կատարել ու այդ ամսին կրկնակի պարգևատրումներ են ստացել

Մեր երեսփոխանների ու նրանց նախագահ Միրզոյանի երեսպաշտության աստիճանն ուղղակի ծայրաստիճան ապշեցուցիչ է։ Հիշո՞ւմ եք, երբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՖԲ իր էջում հայտարարեց, թե պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցվեն համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված հաշվեհամարին։ Ու էդ քայլն իբր արվում էր իրենց նախաձեռնությամբ ու համաձայնությամբ։

Բայց պարզվում է, որ պատգամավորները մարտ ամսին կրկնակի պարգևատրումներ են ստացել։ Ու ոչ մի «մարդասիրական» քայլ էլ չեն կատարել, ո՞նց կարող են նրանք զրկվել իրենց արդար պարգևավճարներից։ Եվ երբ որ լրագրողները կամ ինչ-որ մեկը փորձում է հարցնել՝ ո՞նց, ինչի՞ համար, ալենսիմոնյանների նմանները մուննաթով ու հեգնանքով կարճ պատասխան են տալիս, թե՝ լավ ենք անում։

Բայց նույն էդ հարց տվողները պետք է օդում սավառնացողներին հակադարձեն՝ օրինակ, հայտնի ֆիլմի համատեքստում՝ մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, մանկավարժներին քիչ է տալիս, զինվորներին ու սպաներին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, օպտիմալացումներ է անում, որպեսզի խնայված միջոցներով էս երկիրը երկիր դառնա, իսկ դուք գողանում եք էդ խնայված միջոցները (նախկին գողերին էլ է վերաբերվում), սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես․․․

Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը