Լրահոս

11.07.2020 11:30


16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 489 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 489 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 392-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 739-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 710 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 234: Մեկ օրում թեստավորվել է 1888 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 133 104 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը