Կարծիք

11.07.2020 18:11


Ձեզնից հետո իրոք կլինի նոր ռազմավարություն, որ ձեր նման փորձանքները էլ իշխանությանը մոտ չգան

Ձեզնից հետո իրոք կլինի նոր ռազմավարություն, որ ձեր նման փորձանքները էլ իշխանությանը մոտ չգան

Ձեզնից հետո իրոք կլինի նոր ռազմավարություն, որ ձեր նման փորձանքները էլ իշխանությանը մոտ չգան, որ մեր ազգային ինքնությունը չվտանգվի:

Ազգային անվտանգության նոր ռազմավարության ուղերձում Նիկոլը տեքստի ու կոնտեքստի մասին է խոսում, ազգային ինքնությունից ու անվտանգոթյունից է խոսում, Արտաշես արքայից է խոսում, ասա՝ Նիկոլ, դու սատանային փնտրելուց խոսա, դու ֆուտբոլի դաշտում խաղացող և ազգային անվտանգության «սպառնալիք» հանդիսացող երեխաներից խոսա, QR կոդից խոսա, Մեհրիբանին մուղամ լսելու հրավերից խոսա, կիրթ հարևան թշնամի երկրի ղեկավարից խոսա, խոսա՝ ո՞նց ես արշավում եկեղեցու ու մեր արժեքների դեմ, խոսա սորոսականներին պետական համակարգում տեղավորելուց, խոսա մարդկանց զոմբի դարձնելուց և վերջապես խոսա գոնե Պապ թագավորից, թե չէ Արտաշեսի հետ ի՞նչ աղերս դու ունես:

Ի՞նչ ռազմավարություն, ձեր ռազմավարությունը Հայաստանը քարուքանդ անելն է, եղբորը եղբոր դեմ հանելն է, հայի նկարագիրը փշրելն է, եկեղեցները քայքայելն է, պատմությունը ջնջելն է, հաղթանակները նսեմացնելն է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը