Լրահոս

11.07.2020 10:50


Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել

Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել

Հուլիսի 10-ին, Արարատի մարզում, ժամը 07։25-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին մի քաղաքացի է ընկած։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Չարբախ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածից անգիտակից վիճակում «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 43-ամյա Արտակ Մ․-ն։

Այնուհետև «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր, ձախ բազկի վերին երրորդի կտրած-ծակած վերք, էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ՝ նրան Մասիսի հիվանդանոցից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Արտակ Մ․-ին հայտնաբերել է իր սանիկը։

Այս խորագրի վերջին նյութերը