«Տաշիր» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որն այս անգամ ուղիղ եթեր հեռարձակվեց «Արմենիա»-ի ալիքով, շատերի տպավորությամբ, սկսում է հետզհետե հեռանալ նախագծային հղացման իր ակունքներից` վերածվելով մեծ քաղաքականության կցորդի կամ, որ ավելի վատ է` կեղծ բարերարության շքահանդեսի: Մշակութային բազմաթիվ ձեռնարկների այդօրինակ «կերպափոխությունները» մեզանում նոր երեւույթ չեն, ուստի պետք չէ զարմանալ, ոչ էլ շտապել «ձվի մեջ մազ փնտրողի» պիտակ կպցնել բոլոր նրանց, ովքեր ընդամենը դեմ են կեղծիքին, հնարավոր ամեն ինչ քաղաքականացնելու եւ դրանից քաղաքական շահաբաժին կորզելու փորձերին: Տա Աստված` սխալված լինենք, բայց «Տաշիր-2011»-ի պարագայում այդօրինակ փորձերն ակնհայտ էին:
Հասկանալի է, որ երաժշտական մրցանակաբաշխությունները, որպես այդպիսին, կարեւոր են յուրաքանչյուր ազգի կյանքում, հին ու հարուստ մշակույթ ունեցող մեր ժողովրդի դեպքում` առավելեւս: Անթույլատրելին այն ձեւախեղումներն են, որոնց կամա թե ակամա կարող են ենթարկվել բուն մշակույթի առաջընթացին նպաստող արժեքները կամ այն առաքելությունը, որը կոչված է մշակութային գանձերը դարձնել լայն հասարակության սեփականությունը` դրանք ծառայեցնելով ժողովրդի հոգեւոր պահանջմունքներին ու գեղագիտական ընկալումներին: Բնականաբար` մրցանակաբաշխության գերնպատակն այդ գործընթացում երգարվեստը լավագույնս ներկայացնող անհատ կատարողի տաղանդի ու ջանքի արժանի գնահատանքն է:
Եկեք մի պահ հարմար տեղավորվենք բազկաթոռի մեջ` մի գավաթ սուրճի շուրջ, և ինքներս մեզ հարցնենք, թե որքան տեղին է մրցանակի պատրվակով Երևանի էլիտար շենքերում բնակարաններ բաշխել հարգարժան Շուշան Պետրոսյանին, Նունե Եսայանին, նույնիսկ մանկական «Եվրատեսիլ-2010»-ի շատ համակրելի պատանի ասպետ Վլադիմիր Արզումանյանին (ափսոս է երեխան), մյուսներին, ովքեր անտարակույս արժանի են մրցանակների: Սակայն որքա՞ն բարոյական է բնակարանի բազմահազար սուր կարիքավորներ ունեցող մի երկրում ցուցադրաբար, առանց դույզ-ինչ անհարմար զգալու բնակմակերեսի հավաստագրեր հանձնել մարդկանց, ովքեր դրա կարիքը չունեն: Ինչ անենք, թե Աստված նրանց օժտել է ձայնային բարձր տվյալներով, շնորհել տաղանդ, իսկ մյուսներին` ոչ:
Իհարկե, դեմ չենք մրցանակներին` մարդիկ, ինչպես ասացինք, միանգամայն արժանի են: Խնդիրն այն է, թե ինչու հատկապես բնակարան, եւ հատկապես` էլիտար շենքերում, որոնց երեւելի տերերի անունները բոլորին քաջ հայտնի են: Իսկ միգուցե հենց վերջիններիս հաճոյանալու համար կամ նրանց կամքին հլու` հայ մեծահարուստներն ուղղակի ստիպված են եղել մրցանակի բարեհարմար առիթն օգտագործել` բնակարաններ գնելու այդ երեւելիներին պատկանող էլիտար շենքերից, որովհետեւ դրանց թերբնակեցված լինելու հանգամանքը թույլ չի տալիս ետ բերել ներդրված հսկայական դրամագլուխը: Շարքային հայաստանցին, ով դրամ չունի էլիտար բնակարան գնելու համար, գոնե այդպես մտածելու իրավունք ունի:
Մրցանակաբաշխությունը, հասկացանք, շոու է` սրանից բխող պերճանքի, հանդիսավորության, ծափ-երաժշտությամբ գերհագեցած մթնոլորտի բոլոր փայլերով: Շոու, բայց ոչ` փողի, քծնանքի եւ կասկածելի ինչ-որ գործարքների շքահանդես կամ իշխանության դիրքերի անսասանության ցուցադրության յուրատեսակ ուղերձ Կրեմլից: Այլապես ինչ անուն տալ այն ամենին, ինչ ապրիլի լույս 4-ի գիշերը հրամցվեց «Արմենիա»-ի եթերից: Բազմաչարչար հայ հանդիսատեսը շունչը պահած հետեւում էր, թե ինչ են նվիրելու հայրենի «փողի տոպրակները» հերթական կատարողին: Որտեղ եք նման բան տեսել: Աշխարհի ամենահեղինակավոր` «Օսկարի» մրցանակաբաշխությունում հաղթողները, որոնց տաղանդի սանդղակը հաստատ մի քանի նիշ բարձր է, օրինակ, Նունե Եսայանի համեմատ, լիաթոք բավարարվում են լոկ խորհրդանշական արձանիկի արժանանալով: Եվ դա հոլիվուդյան աստղերի համար անչափ թանկագին մասունք է. նրանց հպարտությունը` դրանում համոզված եղեք, երբեք թույլ չի տա այն «համեմել» բնակարանով կամ պերճաշուք «Բենթլիով»:
Հետաքրքիր է` մտածե՞լ է արդյոք կազմակերպիչներից կամ հովանավորներից որեւէ մեկը, թե որքան դրամ է, մեղմ ասած, ծախսվում այնպիսի «թանկարժեք» մարդիկ հրավիրելու համար, որպիսիք են Նիկոլայ Բասկովը, Քսենյա Սոբչակը, աշխարհահռչակ Տոտո Կուտունիոն, Լարա Ֆաբիանը եւ էլի շատերը: «Տաշիր-2011»-ի բյուջեն փոքր-ինչ սանձահարելու, անհարկի հոնորարներ եւ այլ շռայլություններ թույլ չտալու, մի խոսքով` խոհեմ գտնվելու դեպքում, անտարակույս, հնարավոր կլիներ նյութական զգալի միջոցներ տնտեսել եւ դրանք հատկացնել Հայաստանի անօթեւան ընտանիքների, Սպիտակի աղետյալների, փախստականների բնակարանային-կենցաղային պայմանների բարվոքմանը: Երբ բարեգործությունը ճիշտ հասցեով չի արվում` նրա իմաստն աղավաղվում է, եթե չասենք` մթագնվում:
Այդ համատեքստում միանգամայն հասկանալի է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի` երաժշտական մրցանակաբաշխությունում բնակարաններ ստացած արվեստագետներին ուղղված կոչը` հանուն իրենց իսկ հեղինակության հրաժարվել նվերներից: «Առաջարկում ենք Ձեզ ցուցաբերել քաղաքացիական դիքորոշում եւ հրաժարվել այդ նվիրատվությունից` դրանք փոխանցելով անօթեւան ընտանիքներին»,- ի մասնավորի` ասված է «Շիրակ կենտրոնի» երեկ տարածած հաղորդագրության մեջ: Կանսա±ն արդյոք մեր «մրցանակակիրները» հասարակության ընդերքից հնչող ողջամիտ արձագանքը` ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում արժե անսալ, ժողովրդի սերն ու վստահությունը վերագտնելու այլ ճանապարհ աշխարհը դեռ չի հնարել:
«Տաշիրը» քաղաքականու- թյան կցո՞րդ

Գևորգ Լալայան