Կարծիք

10.07.2020 19:45


Կա՛մ երկրի թիվ մեկ պատասխանատուն անցել է դեմագոգիայի, կա՛մ փոխվելու է կառավարության ամբողջ կազմը

Կա՛մ երկրի թիվ մեկ պատասխանատուն անցել է դեմագոգիայի, կա՛մ փոխվելու է կառավարության ամբողջ կազմը

Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին հնչած Փաշինյանի ուղերձի ողնաշարը ազգային պետության գաղափարն էր։ Սա տարօրինակ կերպով հակադրվում է իշխանության երկու տարվա ապազգային գործունեությանը։ Ինչ է ստացվում, կա՛մ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կա՛մ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։

Վերջինիս դեպքում բոլոր ոլորտների զարգացման նոր ռազմավարությունը պետք է բխի մեր ազգային անվտանգության ողնաշարից և մեր ազգային շահից։

Մենք մի պետություն ենք, որի ազատ լինելիությունը, պետականության անխախտ ապագան և զարգացող կյանքը հնարավոր է կառուցել միայն ազգային գերամուր հիմքերով։

Ազգայինն այլընտրանք չունի՛։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը