Չեք մոռացել, չէ՞, որ Ստահոդ Նիկոլը մի բան ասում է` ճիշտ հակառակն անում։ Ասում էր` սեր և համերաշխություն, վենդետաներ չեն լինելու, թշնամանքի և ատելության էջը փակված է, եկավ ու ժողովրդին բաժանեց սև-սպիտակի, երկիրը դարձրեց պառակտման, համատարած թշնամանքի և ատելության թիրախ, քաղաքական վենդետաների պատանդ։ Ասում էր` գազը էժանացնելու եմ. գազը չէժանացավ, այլ թանկացավ։ Ասում էր` վերացնելու եմ տեսախցիկներն ու արագաչափերը, բայց ավելացրեց և՛ տեսախցիկները, և՛ արագաչափերը։ Ասում էր` ո՛չ կուտակային կենսաթոշակներին, կուտակային կենսաթոշակներն «իրենց տեղում» են։ Ասում էր` քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով քաղաքացուն դարձրեց տուգանքի մատերիալ։ Ասում էր` ժողովրդավարություն, արդարություն, արդարադատություն, բայց Հայաստանը վերածեց անձնիշխանապետության, որտեղ ամեն ինչ մի մարդուկ է որոշում, և այդ մարդուկն ինքն է։ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց այսքանն էլ բավական է` ևս մեկ անգամ արձանագրելու, որ գերագույն գլխավոր Սուտասանի «ուղերձները» պետք է հակառակ նշանով հասկանալ...
Այդ առումով, մեղմ ասած, մտահոգիչ են ազգային անվտանգության, հայի, հայկական ինքնության մասին փքուն խոսքերը, որոնցով հանդես է եկել իրեն կից անվտանգության խորհրդի նիստում` մասնավորապես, արձանագրելով. Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է։ Հետևաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան»։ Հավիտյան, այսինքն` այլևս երբե՞ք...
Ստահոդ Նիկոլը մի բան ասում է` ճիշտ հակառակն անում
Չեք մոռացել, չէ՞, որ Ստահոդ Նիկոլը մի բան ասում է` ճիշտ հակառակն անում։
Ասում էր` սեր և համերաշխություն, վենդետաներ չեն լինելու, թշնամանքի և ատելության էջը փակված է, եկավ ու ժողովրդին բաժանեց սև-սպիտակի, երկիրը դարձրեց պառակտման, համատարած թշնամանքի և ատելության թիրախ, քաղաքական վենդետաների պատանդ։
Ասում էր` գազը էժանացնելու եմ. գազը չէժանացավ, այլ թանկացավ։
Ասում էր` վերացնելու եմ տեսախցիկներն ու արագաչափերը, բայց ավելացրեց և՛ տեսախցիկները, և՛ արագաչափերը։
Ասում էր` ո՛չ կուտակային կենսաթոշակներին, կուտակային կենսաթոշակներն «իրենց տեղում» են։
Ասում էր` քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով քաղաքացուն դարձրեց տուգանքի մատերիալ։
Ասում էր` ժողովրդավարություն, արդարություն, արդարադատություն, բայց Հայաստանը վերածեց անձնիշխանապետության, որտեղ ամեն ինչ մի մարդուկ է որոշում, և այդ մարդուկն ինքն է։
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց այսքանն էլ բավական է` ևս մեկ անգամ արձանագրելու, որ գերագույն գլխավոր Սուտասանի «ուղերձները» պետք է հակառակ նշանով հասկանալ...
Այդ առումով, մեղմ ասած, մտահոգիչ են ազգային անվտանգության, հայի, հայկական ինքնության մասին փքուն խոսքերը, որոնցով հանդես է եկել իրեն կից անվտանգության խորհրդի նիստում` մասնավորապես, արձանագրելով. Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է։ Հետևաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան»։
Հավիտյան, այսինքն` այլևս երբե՞ք...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից