Կարծիք

10.07.2020 16:36


Նիկոլը էդպես էլ չի հասկանալու, որ իշխանությունը միայն կառավարական դաչա, պադավատ ու կամանդիրովկա չի

Նիկոլը էդպես էլ չի հասկանալու, որ իշխանությունը միայն կառավարական դաչա, պադավատ ու կամանդիրովկա չի

«Մարդու մի ականջը պետք ա քամակին լինի, որ լսի՝ իր մասին ինչ են ասում»

Որպես լրագրող տարիների ընթացքում վարժվել եմ մարդկանց դեմքի արտահայտություններից, խոսքերի տողատակերից ու այլ արտաքին ազդակներից եզրակացություններ անելուն: Վերջին ժամանակներս մի հետաքրքիր դիտարկում եմ արել, որի համար լրագրող լինելը մի տեսակ քչություն է անում, պետք է մի քիչ սոցիոլոգ կամ հոգեբան էլ լինելի, որ խորքային անալիզ անեի: Բայց, թեկուզ ընդհանուր գծերով, ներկայացնեմ դիտարկումս:

Մարդկանց մի զգալի մասը դիմակ չի կրում Նիկոլի ինադու: Էս դեպքում Նիկոլը արդեն հավաքական կերպար է, որովհետև ինքը, իր մերձավորներն ու նախարարները (Արսեն Թորոսյանը հատկապես) ամեն ինչ արեցին, որ հակահամաճարակային միջոցառումները վերածվեին ֆարսի, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները շիլաշփոթ ու գլխացավանք գառնային մարդկանց, բիզնեսի ու երկրի համար:

Մարդկանց մի զգալի մասն էլ դիմակ է դնում, որ ամեն օր հեռուստատեսությամբ,փողոցի բարձրախոսներից չլսի Նիկոլի ձայնը, թե. «դիմակը, սոցիալակն հեռավորությունն ու ձեռքերն ախտահանելը» վերջին փրկությունն են: Ասում եմ վերջին փրկություն, որովհետև բացի այդ զզվեցրած կոչերից, կառավարությունն այլ բան չի անում: Զանգվածային ախտահանում, բնակչության իմունիզացիայի ոչ մի քայլ չի կատարվում: Անտեսվում է մասնագետների կարծիքը, իբր իրենք դրանց ասածը երկրորդ կուրսում են անցել ու նոր բան չկա այդ կարծիքներում:

Մարդկանց մի երրորդ խումբն էլ դիմակն իբր կրում է, բայց իրականում չի կրում և երբ ու որտեղ բռնվում է՝ տուգանվում է, էլի հիշելով Նիկոլին:

Եթե ամփոփեմ՝ դիմակների այս տխրահռչակ պատմության մեջ ընդհանուր տիրույթը Նիկոլն է, ցավոք՝ բացառապես բացասական ենթատեքստով:

Ցավոք մեր և իր համար: Մեր, որովհետև այդպես էլ նա չկարողացավ համախմբել ժողովրդին համաճարակի դեմ պայքարում և ամեն օր նոր դեպքեր ու մահեր ենք ունենում: Իր՝ որովհետև էդպես էլ չի հասկանալու, որ իշխանությունը միայն կառավարական դաչա, պադավատ ու կամանդիրովկա չի: Իշխանությունից հետո էլ կյանք կա, ու էդ կյանքում ապրում են նրանք, ովքեր իրենց իշխանության տարիներից գործ են թողել: Մյուսները չեն ապրում, որովհետև ապրելն էլ միայն ուտելն ու կաֆելապատ սենյակ վազելը չի:

Իմ մեծերից մի խոսք եմ լսել ու միշտ հիշում. «Մարդու մի ականջը պետք ա քամակին լինի, որ լսի, թե իր մասին ինչ են ասում»:

Հ.Գ. 1 Եթե իհարկե մարդը ականջ, այսինքն լսելու ունակություն ունի:

Հ.Գ. 2 Շատ մարդիկ դիմակը պարտաճանաչորեն ու հավատով են կրում:

Հ.Գ 3 Ես երկրորդ խմբի մեւ եմ մտնում, իսկ ինքը՝ ոչ մի:

էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը