Լրահոս

10.07.2020 15:50


Եղեգնաձոր քաղաքում «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում․կան տուժածներ

Եղեգնաձոր քաղաքում «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում․կան տուժածներ

Հուլիսի 10-ին, ժամը 10։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ավագյան փողոցում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Սուքիաս Հ․, ծնված 1946 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ վարորդին և ուղևոր Մարիա Հ․-ին (ծնված 1951 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև վերջիններս տեղափոխվել են Երևանի «էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը