Այսօր հասել ենք նրան, որ բողոքի ձայն բարձրացնելը համարվում է բռնություն
Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը հայտարարել է. «Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից»: Այստեղ է, որ առաջ է գալիս լեգենդար հարցը՝ իյա, իրո՞ք:
Սահմանադրությունը սիստեմատիկորեն բռնաբարող, ներհայկական ու ներհայաստանյան բոլոր հարցերը բռնությամբ, շանտաժով ու զոռբայությամբ լուծող անձը խոսում է բռնության անթույլատրելիության մասին: Տեսնենք, թե ինչ է խոսում հաջորդիվ. «Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն»: Այստեղ արդեն մի փոքր հասկանալի է դառնում, թե Փրկիչն ինչ նկատի ունի: Նա նամյոկ է անում, թե բա՝ ցանկացած ակցիա, հավաք կամ ընդվզում ինքը դիտարկում է որպես բռնություն իր թագավորական անձի հանդեպ, ինչը պետք է մերժվի իր ֆանատիկոսների կողմից, որոնց ինքը անվանում է «ժողովուրդ»:
Գնանք առաջ. «Ասվածը չի կարող վերաբերվել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով»: Ըհը: Ամեն ինչ ընկավ տեղը: Թարգմանաբար նիկոլերենից՝ դա նշանակում է՝ բռնության իրավունք ունեմ կիրառել միայն ես՝ որպես պետությունը սեփական բոստանի տեղ դրած մեկը, որպես ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սեփական խաղալիք ունեցող անհատ: Իսկ թե ովքեր են հանցագործները, ում հանդեպ պետք ուժ կիրառվի՝ նա դարձյալ որոշելու է սեփական ճաշակին համապատասխան, նա ի՛նքն է որոշելու՝ ում ծեծեն, ում բրդեն, ում բերման ենթարկեն, ում անվանեն «կոռուպցիոներ»:
Հայրենակիցներ ջա՛ն, ձեզնից շատերը 2018- գարնանը փողոց դուրս եկան, որպեսզի նույն մարդը երրորդ անգամ իշխանության չգա, որպեսզի Հայաստանը ցեղապետություն չդառնա: Բայց այսօր մենք ունենք փոքր տրամաչափի մի Պինոչետ, կամ եթե կուզեք՝ Մաո Ցզեդուն, ով երկիրը ղեկավարում է , ավելի ճիշտ երկիրը քանդում է միանձնյա: ՄԻԱՆՁՆՅԱ:
Այսօր հասել ենք նրան, որ բողոքի ձայն բարձրացնելը համարվում է բռնություն:
Ուշքի եկեք, ժողովո՜ւրդ, արդեն երկու տարի է՝ բոլորիդ ասում եմ, հորդորում եմ, բացատրում եմ, ուշքի՛ եկեք:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից