Երևանում 45-ամյա տղամարդու են դանակահարել, նա հոսպիտալացվել է անգիտակից վիճակում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված ու անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արագածի փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պ-ն է։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արսեն Պ-ն դանակահարվել է հիվանդանոց բերվելուց մոտ 20 րոպե առաջ՝ իրենց շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահատելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։