Կարծիք

10.07.2020 12:35


Որևէ կարգ չխախտած, պարտադրված դիմակը ճիշտ կրող աղջկան Հյուսիսային պողոտայում մոտենալու ու փաստաթուղթ պահանջելու իմա՞ստը

Որևէ կարգ չխախտած, պարտադրված դիմակը ճիշտ կրող աղջկան Հյուսիսային պողոտայում մոտենալու ու փաստաթուղթ պահանջելու իմա՞ստը

Բանական մարդը (homo sapiens) տարբերվում է մյուս տեսակներից հատկապես մտածելու, տրամաբանելու ունակությամբ ու արժանապատվությամբ։ Երբ փողոցում մի քիչ այլ հագուստով իր տեսակի մեկ այլ ներկայացուցիչ մոտենում ու առանց պատճառի անձը հաստատող փաստաթուղթ է պահանջում, բանական մարդը չի կարող չհասկանալ, որ այդ պահանջն անտրամաբանական է, դա էլ հասկանալով, չի կարող չընդդիմանալ, քանի որ բանական մարդ է։ Իսկ երբ նրան ասում են, թե կա ինչ-որ պարետի որոշում, բանական մարդը չի կարող դրական վերաբերմունք ունենալ այդ որոշման նկատմամբ։

Որևէ կարգ չխախտած, պարտադրված դիմակը ճիշտ կրող աղջկան Հյուսիսային պողոտայում մոտենալու ու փաստաթուղթ պահանջելու իմա՞ստը, առհասարակ կարգ չխախտող քաղաքացուն անհանգստացնելու, նրա ժամանակը խլելու, նրա նյարդերին ազդելու իմա՞ստը։ Հիմա էլ այդ մասին տեսանյութ տարածելու իմա՞ստը, թե տեսեք-տեսեք ինչ է ասում, ասում է արհամարհած ունեմ ձեր որոշումները...

Ուրեմն իմացեք` բանական մարդը չի կարող չարհամարհել անտրամաբանական կամ հիմար որևէ կարգ, մարդը (եթե բանական է) այդպես ծնվում է։ Եթե մարդիկ բանական չլինեին, մենք հիմա «երջանիկ» շարունակելու էինք ապրել նախնադարյան համայնական հասարակությունում, սպասելով ցեղի առաջնորդի խոսքին։ Բանական մարդն է, որ առաջընթաց ապահովողն է, նա է առաջ տարել ու դեռ տանելու է հասարակություններն ու պետությունները։

Ոստիկանության կողմից երեկ տարածված տեսանյութում երևացող աղջիկը բանական մարդ է։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը