Օրենքի այս փոփոխությունը եթե անցկացրին, Թորոսյանը կստանա առողջապահական ոլորտի ԴԻԿՏԱՏՈՐԻ իրավասություններ
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, որով արտակարգ դրության ժամանակ մասնավոր բուժհաստատությունների կառավարումն անցնում է առողջապահության նախարարին։
Վերջին անգամ, երբ այս թեման քննարկվում էր, ասվեց, որ նախատեստվում է առողջապահության նախարարին, հնարավորություն տալ իր ցանկությամբ ԲԿ-ների տնօրեններ նշանակել, որոնք պետք է ենթարկվեն իր ուղիղ հրամաններին, առանց սեփականատերերի/բաժնետերերի հետ հաշվի նստելու։
Այսօր Թորոսյանը նաև ասել է, որ «սկզբունքորեն դեմ է, որ պետք է փոխհատուցել [մասնավոր բուժհաստատությունների] չստացված եկամուտը»։
Այսինքն արտակարգ դրության պատրվակով ցանկացած պահին կարող են ցանկացած մասնավոր բուժհաստատություն փաստացի խլել կամ սննկացնել։
Օրենքի այս փոփոխությունը եթե անցկացրին, Թորոսյանը կստանա առողջապահական ոլորտի ԴԻԿՏԱՏՈՐԻ իրավասություններ։
Ցանկացած բուժհաստատության վրա կարող է մատը դնել և մի քանի ամսում այդ հաստատությունը կամ սննկացնել, կամ իրանով անել։ Եւ ոչ մի պատասխանատվություն դրա համար չկրել։
Բայց այս ամենում շատ կարևոր ևս մի նրբություն կա...
Հիմա թե՛ ժողովուրդին, թե՛ բիզնեսին փորձում են հրամցնել այն կուտը, թե իբր չուզելով, իբր ստիպված մեկ ամսով էլ են երկարացնում արտակարգ դրությունը։
Նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, թե Թորոսյանը չի մտածում թաթը առողջապահության ամբողջ ոլորտի վրա դնելու մասին, ապա ընդամենը մեկ ամսով արտակարգ դրությունը երարացվելու պարագայում այսպիսի վտանգավոր օրենք ընդունելն անիմաստ կլիներ առողջապահության կազմակերպման տեսակետից. հո նոր տնօրեններ չե՞ն նշանակելու, որ 2–3 շաբաթից նորից գործից հանեն։
Դժվար թե գնային այսպիսի օրենք ընդունելու գլխացավանքին, եթե իշխանության ամենաբարձր օղակներում արդեն որոշված չլիներ արտակարգ դրությունը ամիսներով՝ եթե ոչ տարիներով, ձգելը։
Այս նոր կորոնավիրուսը կարծես թե շա՜տ բարաքյաթով վիրուս է դառնում իշխանությունների համար։
Բայց ամենից շատ զարմացնում է մասնավոր բուժհաստատությունների տերերի լռությունը։ Չե՞ն հասկանում վտանգները։ Հուսո՞վ են, որ կկարողանան լեզու գտնել իշխանությունների հետ և պլստան «կուլակաթափությունից»։ Ըստ իս՝ սին հույսեր են։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից