Լրահոս

09.07.2020 21:52


Վահագնի թաղամասից հիվանդանոց տեղափոխված 3-ամյա տղան մահացել է

Վահագնի թաղամասից հիվանդանոց տեղափոխված 3-ամյա տղան մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահագնի թաղամասից, երբ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան վարած վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։ Եվ վարորդն էլ երեխային տեղափոխել է հիվանդանոց։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը