Ինչպես արդեն հայտնի է, «Քթի գործի» հարուցումից հետո մի քանի օրենքի հավասարության թեստ էի տվել ՀՀ գլխավոր դատախազին։ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության փաստի հրապարակումից հետո դատախազությունը հարուցեց քրգործ 2 հոդվածով՝ բժշկական գաղտնիքի և անձնական կյանքին վերաբերող տվյալների տարածման «հանցափաստերով»։
Այս քրեական գործի հարուցումից հետո ես 2 հաղորդում եմ ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում է մերձիշխանական լրատվականով շատ հայտնի մարդու վերաբերյալ բժշկական գաղտնիքի հրապարակմանը, իսկ մյուսը իշխանական խմբավորման պարագլխի կողմից մարդկանց անձնական կյանքին վերաբերող տվյալների հրապարկամանը։
Այս երկու հաղորդումները պատասխանելու են բազմաթիվ կարևոր հարցերի, և մենք կտեսնենք՝ դատախազությունը քաղաքականացվե՞լ է, թե՞ պատրաստ է նույնանման փաստական հանգամանքների միջև դնել հավասարեցման նշան։ Եվ, ի վերջո, կտեսնենք՝ քաղաքակա՞ն էր քթի գործը, թե՞ ոչ։
Քթի գործի հակառակ կողմը

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից