Լրահոս

09.07.2020 12:24


Երևանում թալանել են «Քառյակ Մեդիա» ընկերության տնօրենի Mercedes-ը

Երևանում թալանել են «Քառյակ Մեդիա» ընկերության տնօրենի Mercedes-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանի ավտոմեքենան։

Ժամը 01։00-ից մինչև 08։45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված Ա. Անտինյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները, ապակիները և հետևի պլաստմասե պատյանները։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը