Լրահոս

09.07.2020 11:05


20 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 526 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

20 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 526 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 526 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30 346-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 535 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 706-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 576 է, ընդհանուր առողջացածներինը՝ 18 000, փաստացի բուժվողներինը՝ 11 641: Մեկ օրում թեստավորվել է 1995 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 129 166 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը