Քաղաքական

09.07.2020 09:52

Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին»․ «Հրապարակ»

Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին»․ «Հրապարակ»

«Նոր Հայաստանը կառուցվում է ջհանգիրյանների, խառատյանների, ղալումյանների և մյուսների «տոհմական կալվածքների» համար, ՏՄՊՊՀ-ի նոր թեկնածուն` Կարեն Սեդրակյանը, որը երեկ ընտրվեց ԱԺ-ի կողմից, Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ նրա փոքր դստեր` Լիլիթի ամուսինը։

Ջհանգիրյանի որդին էլ ամուսնացած է Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ, նա էլ պատրաստվում է դառնալ ՍԴ դատավոր, ինչպես ասում են` բախտի տերը թաղեմ»,-ասաց ԱԺ պատգամավորը` տեղեկացնելով, որ «գործին» մասնակցություն է ունեցել նաև «Իմ քայլում» «ասող», Կարեն Սեդրակյանի մտերիմ ընկեր, Նիկոլ Փաշինյանի աջ ձեռք Հակոբ Սիմիդյանը, որն էլ իր հերթին Լյուդմիլա Սարգսյանի փեսան է։

Ժամանակին ՀԱԿ ցուցակով պատգամավոր դարձած և միմյանց կողքի նստող պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը գաղափարական ընկերներ էին, այդ հիմա է տիկին Լյուդմիլան հայտնվել ԲՀԿ-ի ավագանու ցանկում, իսկ Ջհանգիրյանը՝ իմքայլականների շրջանում։ Թեև, ասում են, տիկին Լյուդմիլան ԲՀԿ ավագանու կազմից դուրս գալու ծրագրեր ունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։