Քայլականներն զբաղված են քաղաքական ահաբեկչությամբ, իսկ մարդիկ մահանում են վարակից
ԱԺ խոսնակ աշխատող Արարատը, անդրադառնալով դիմակ չկրելու «հախը» բարձրացնելու «գնացած, հետ եկած» նախաձեռնությանը, զարմանքով, անգամ`վրդովմունքով նկատել է. «Մենք հիմա քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ մահանում են վարակից»։
Ասել է` դժվար է ասել, 10 հազար դրամը, 20 հազար դրամը, 1000 դրամը կամ 500 դրամը շա՞տ է, թե՞ քիչ դիմակ դնելու կենսական անհրաժեշտությունը չհասկացող քաղաքացիների պորտը տեղը դնելու համար. եթե ուզում ենք կանխարգելել վարակը, «գուցե 500 հազա՞ր ա պետք», որ պողոսները, որոնք չեն հավատում դիմակի զորությանը, ասում են` սուտ է, ոչ մի վարակ էլ չկա, ինձ չի կպնի և նման բաներ, սեփական կաշվի և գրպանի վրա զգան Նիկոլի ասածին «չէ» ասելու վնասները. «Լա՛վ, ջանդամ, հորդորները չեն ազդում, գոնե գումարային բանով սահմանափակենք։ Ախր ակնհայտ ա, ես չեմ հասկանում` ինչի համար ա պետք էս հարցը մանիպուլացնել»։
Քայլարած խոսնակը, փաստորեն, ընդունում է և միանշանակ արձանագրում, որ Նիկոլի ասածը հպարտ քաղաքացու (Պողոսի) համար քոռ կոպեկի արժեք չունի. ինչքան էլ կոկորդը պատռի, օրը մի քանի անգամ դիմակի անվճար գովազդ անի, անիծի, սպառնա, քաղաքացուն մեղադրի կորոնավարակի դեմ պայքարը «մուխաննաթաբար» տապալելու մեջ, մեկ է` բանի տեղ դնող չկա։ Միակ ազդեցիկ «գործիքը», որի միջոցով հնարավոր է անգիտակից Պողոսին խոսք հասկացնել, «տեղ հասցնել» վիրուսի դեմն առնելու միակ և անփոխարինելի դեղատոմսը` «կրիր, որ կրենք», քաղաքացու գրպանին խփելն է. ուրիշ ձև չկա։
Նրանք, ովքեր չեն ունենա այդ 500 հազար դրամը, կարող են աճուրդի դնել բնակարանները. ինչ իմանաս` դեռ ինչքան կարող է երկարել արտակարգ դրությունն անընդհատ երկարացնելու առումով պարզապես «գտնված» կորոնաբոլոլան։ Քաղաքացին պե՞տք է հոգեպահուստ ունենա, որ կարողանա վճարել ընթացիկ և «ապագային միտված» տուգանքները, թե՞ չէ։
Կորոնասարսափ այս պատմության մեջ անձամբ ինձ այլ բան է մտահոգում` լավ, երբ կորոնավարակը նոր էր մտել Հայաստան, անմեղսունակ «թավշյա» կառավարիչների հանցավոր անփութության, կարճատեսության, անձեռնահասության պատճառով չէր հասցրել հարմարավետ տեղավորվել աշխարհից մոռացված մեր դժբախտ երկրում, և դեռ կարելի էր վարակի հախից գալ, իսկ իրենք «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով կքերենք, հատ-հատ կհանենք, արաղով կախտահանենք» ասելով`ընկած մարզից մարզ, «Այո» էին քարոզում, բա էդ նույն Արարատը հե՛չ մտքով չէ՞ր անցկացնում, որ դրա ժամանակը չէ. «Մենք հիմա քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ կարող են մեռնել վարակից»։
Երբ «Լուսավորի» շա՜տ «լուսավոր» առաջնորդ Էդմոնին «քֆուր տալու» և քոթակելու արանքում անցկացնում էին Լանզարոտի կոնվենցիան` կորոնավարակի վրա թքած ունենալով` իրար գլխի էին հավաքվում ու միաձայն քվեարկում «Ապօրինի գույքի բռնագանձնման» օրենքի օգտին, իրեն հարց չէ՞ր տալիս` էս ի՞նչ ենք անում. «Ախր, մարդիկ մահանում են վարակից, իսկ մենք եկել, էստեղ քաղաքական հարցեր ենք քննարկում»։
Երբ վարակի հարյուրավոր նոր դեպքերի, տասնյակ և ավելի մահերի մասին մոռացած`վրա-վրա խախտում էին Սահմանադրությունը, մի խախտումը փորձում ծածկել մյուսով, իշխանությունների տարանջատման սկզբունքին, Վենետիկի հանձնաժողովի, ՄԻԵԴ-ի «ռեկոմենդացիաներին» հակառակ` շրջանառության մեջ դնում «սահմանադրական փոփոխությունների» ֆեյք նախագիծը, չորս ժամում «հորով-մորով» անում ու չեղած բանից սահմանադրական ճգնաժամ ստեղծում, չէ՞ր ասում. «Ստո՛պ` մենք քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ մահանում են վարակից»։
Հիմա Արարատի աչքին սահմանադրական ճգնաժամ չի երևում։ Էդ առաջ էր, որ թունդ մտահոգված էր` գիշերը չէր քնում, մտածում էր Սահմանադրական դատարանի շուրջ գոյություն չունեցող ճգնաժամը օր առաջ կացնով «կտրելու» մասին։ Այն ժամանակ, երբ դատարանը բնականոն աշխատում էր, նիստեր գումարում, նախանձելի օպերատիվությամբ քննարկում կառավարության ներկայացրած շատ դեպքերում անգրագետ, կիսագրագետ դիմումները ու սահմանված ժամկետում, դեռ մի բան էլ` ավելի շուտ, որոշումներ կայացնում, ՍԴ-ում, ՍԴ-ի շուրջ, ՍԴ-ի մատույցներում բուն դրած անհաղթահարելի սահմանադրական ճգնաժամը քայլարած խոսնակին հանգիստ չէր տալիս։
Այսօր, երբ սահմանադրական ճգնաժամն անզեն աչքով էլ տեսանելի է ցանկացած մեկի համար, բացի պրոֆեսիոնալ շահարկողներից` իշխանության ճյուղերից մեկի (ազգային ժողով կոչվածի) միանձնյա որոշմամբ ինքնիրավչաբար «աշխատանքից ազատված» երեք դատավորներին արգելված է Սահմանադրական դատարան, երկուսն էլ գնացել են արձակուրդ, և քվորումի բացակայության պատճառով նիստերը տապալվում են, սահմանադրական ճգնաժամ չկա։ Եթե կա էլ` Արարատը դա չի տեսնում. հետո՞ ինչ, որ ճգնաժամի «արդյունքում» կառավարության հրատապ նախագծերը մնում են «օդում կախված»։
Համավարակը շարունակում է հաղթարշավը` օրը 10-20 մարդու կյանք խլելով, իսկ իրենք զբաղված են քաղաքական ահաբեկչությամբ. հարյուրի վրա ասպատակում ու ոտնատակ են տալիս Սահմանադրությունը, երբ կարողանում են ու ոնց կարողանում են` խախտում են օրենքները, գործեր կարում քաղաքական ընդդիմախոսների վրա, մտնում մարդկանց անձնական «տիրույթ», ֆեյքերի միջոցով տիրաժավորում ընդդիմադիր պատգամավորների մասնավոր խոսակցությունները, գրառումները, կոմպրոմատներ հավաքում բոլորի վրա։
Ու չեն ասում` «մենք հիմա քաղաքական շանտղությամբ ենք զբաղված, իսկ վարակից մարդիկ են մեռնում»...

Լիլիթ Պողոսյան