Կարծիք

08.07.2020 22:16


Ժամանակի հետ ճգնաժամը մեծանալու է` իր հետ բերելով ազգային անվտանգային լուրջ մարտահրավերներ

Ժամանակի հետ ճգնաժամը մեծանալու է` իր հետ բերելով ազգային անվտանգային լուրջ մարտահրավերներ

Մեր մեջ ասած...

Ինձ դուր են գալիս խիստ հարկերով, խիստ օրենքներով ու զադնի չդնող պետական կառավարման մեթոդները։

ԲԱՅՑ...

դա պետք է անեն գրագետ կառավարիչները, ովքեր կարող են այդպիսով կարգի հրավիրել անբարեխիղճ քաղաքացիներին` չհարստահարելով հացի փողի խնդիր լուծող մարդկանց, չստեղծելով անհամաչափ միջավայր։

Ոչ պիտի օրենքի հաշվին հացի խնդիր լուծվի, ոչ էլ օրենքն այնքան արհեստական պիտի լինի, որ մարդուն փակուղի տանի։

Հիմա շատ անգրագետ ձևով, գործնականում չաշխատող մեթոդներով այս ամենից խոսում են տգետ կառավարիչները, որոնք նույնիսկ իրենք իրենցից լավ տեղյակ չեն, իրար հակասում են, սաղ կյանք էժան պոպուլիզմով հանրային շուկայում զարգացրել են պետական մտածելակերպ չունենալու պահանաջարկը։

Տարիներով ստել են ու մարդկանց համոզել, որ ամեն բան շատ լավ կլինի, եթե կառավարիչներն ուզենան։

Հիմա իրենք ընդառաջ են դուրս եկել իրենց ցանած խիարի հետ, որը համապատասխան գործողություն անելու մոտիվացիայով դեմ է տվել պատին։

Ուզում են մեկ օրում ռացիոնալ դառնալ, բայց մոռանում են, որ իրանց էլեկտորատը պողոսներն էին։

Լավ, նույնիսկ եթե հանրությունն օկ լինի, հնարավոր չէ լինել այդքան տգետ ու մենեջմենթ իրականացնել, սա էլ դատարկ խոսել չէ։

Ժամանակի հետ ճգնաժամը մեծանալու է` իր հետ բերելով ազգային անվտանգային լուրջ մարտահրավերներ։

Պետությունը ստիպված է լինելու շատ հարկեր ավելացնել, Պողոսը չի հասկանալու` խի է այդպես, պարզվելու է՝ կորուպցիան չի վերացել, այլ կոնկրետ մարդկանց շուրջ բարգավաճել է...

Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը