Քաղաքական

08.07.2020 22:01

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի չկալանավորելու որոշումը և ուղարել է նոր քննության։ Tert.am-ին այս մասին հայտնեց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի, մինչև որ խափանման միջոցի վերաբերյալ վերջնական որոշումը տրամադրվի.

«Այս պահին որոշման բովանդակությանը ծանոթ չենք, դեռ չի տրամադրվել, երբ ծանոթանանք ավելի համապարփակ տեղեկատվություն կներակայացնենք: Հնարավոր է որոշումը բողոքարկենք Վճռաբեկ դատարան»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրվասության դատարանը հունիսի 21-ին մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, որից հետո Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։