Քաղաքական

08.07.2020 17:27

Հակառուսական քարոզը շարունակվում է. ՀՀ դպրոցների ռուսական դասարաններում սովորող հայ աշակերտներին տեղափոխում են հայկական դասարաններ

Հակառուսական քարոզը շարունակվում է. ՀՀ դպրոցների ռուսական դասարաններում սովորող հայ աշակերտներին տեղափոխում են հայկական դասարաններ

Այն, որ հայ-ռուսական հարաբերությունները ամենևին փայլուն մակարդակի վրա չեն, ինչպես դա ներկայացնում են Հայաստանի քաղաքական իշխանությունները, արդեն գաղտնիք չէ գրեթե ոչ մեկի համար: Ավելին, շատերը համոզված են, որ դրանք աստիճանական լարման են գնում, ինչը հղի է մեր պետության համար տնտեսական ու քաղաքական մի շարք սպառնալիքներով:

Alternativ.am-ին հայտնի է դարձել հերթական փաստը, որը ավելի է խորացնում սեպը հայ-ռուսական հարաբերություններում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Երևանի թիվ 132 միջնակարգ դպրոցի ռուսական բաժնում սովորող աշակերտների ծնողներին դպրոցի տնօրինությունը տեղեկացրել է, որ գալիք ուսումնական տարվանից ռուսական բաժնում մնալու են միայն այն աշակերտները, ում ծնողները ռուս են: Դպրոցի տնօրինությունը հղում է կատարել Լեզվի կոմիտեին՝ նշելով, որ նրանք են հրահանգը իջեցրել, իրենք մեղավոր չեն:

Եվ սա այն դեպքում, երբ օրենքում հստակ գրված է, որ եթե նույնիսկ աշակերտի ծնողներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի, ապա երեխան կարող է սովորել ռուսական դասարանում: Բացի դրանից, եթե նույնիսկ երեխաների մի մասին տեղափոխում են հայկական բաժին իրոք օրենքի տառին համապատասխան, մի՞թե հաշվի չեն առնում, որ երեխաները տարիներ շարունակ սովորել են ռուսական բաժնում, և նրանցից շատերը հայերենի նույնիսկ տարրական պաշար չունեն:

Ցավոք, ստացվում է, որ սա ընդամենը հերթական փորձն է մեր իրականության մեջ կոտրելու ռուսական ամեն ինչ՝ առանց հաշվի առնելու հյուսիսային երկրի հետ մեր դարավոր բարեկամությունը և ներկայումս տնտեսական ու քաղաքական մեծ կախվածությունը:

Նշենք, որ հարցի պարզաբանման համար փորձեցինք կապ հաստատել դպրոցի և Լեզվի կոմիտեի հետ: Դպրոցից, սակայն, նշեցին, որ տնօրինությունից ոչ ոք այս պահին չի կարող պատասխանել, իսկ Լեզվի կոմիտեից խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել՝ պատճառաբանելով՝ «Իրավական հարց է, որպեսզի տարընթերցումներ չլինեն»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։