Երեկ մտել էի բակամերձ խանութներից մեկը, որտեղ վաղուց չէի եղել։ Աշխատողների հետ «գաղափարական տարաձայնությունների» պատճառով․ անցյալ տարի, մոտավորապես այս ժամանակ, թեթևակի վիճել էի հետները Նիկոլի և իր «թավիշի» թեմայով` իրենք թունդ նիկոլական էին, ես` ինչպես ինքներդ էլ հասկանում եք, հավատավոր հականիկոլական։
Կեռասի գինը 600-1200 դրամ էր։ Դժգոհեցի թե` ո՞վ էր տեսել, էս սեզոնին կեռասը այդքան թանկ լիներ։ Պատասխանը եղավ` Նիկոլին ընտրել եք, գնացեք` Նիկոլին էլ բողոքեք։ Ասացի` կներեք, բայց ես «Նիկոլին չեմ ընտրել»։ Ասաց` դե, ես հո հենց Ձեզ նկատի չունեմ, ժողովրդի մասին եմ խոսում...
Սա ընդամենը մեկն է ամենուրեք և ամեն քայլափոխի հանդիպող անթիվ, անհամար նմանատիպ օրինակներ, որոնք մի բանի մասին են խոսում. տուգանքի մատերիալ դարձած «ժողովուրդը» վերջնականապես երես է թեքում իր «հերոսից»։
Աչքիս` վերջը մնալու է Արսինեի ու «չհեղափոխության տրիբուն» Սերժի հույսին...
Վերջը` մնալու է Արսինեի, մեկ էլ Սերժի հույսին
Երեկ մտել էի բակամերձ խանութներից մեկը, որտեղ վաղուց չէի եղել։
Աշխատողների հետ «գաղափարական տարաձայնությունների» պատճառով․ անցյալ տարի, մոտավորապես այս ժամանակ, թեթևակի վիճել էի հետները Նիկոլի և իր «թավիշի» թեմայով` իրենք թունդ նիկոլական էին, ես` ինչպես ինքներդ էլ հասկանում եք, հավատավոր հականիկոլական։
Կեռասի գինը 600-1200 դրամ էր։ Դժգոհեցի թե` ո՞վ էր տեսել, էս սեզոնին կեռասը այդքան թանկ լիներ։
Պատասխանը եղավ` Նիկոլին ընտրել եք, գնացեք` Նիկոլին էլ բողոքեք։ Ասացի` կներեք, բայց ես «Նիկոլին չեմ ընտրել»։ Ասաց` դե, ես հո հենց Ձեզ նկատի չունեմ, ժողովրդի մասին եմ խոսում...
Սա ընդամենը մեկն է ամենուրեք և ամեն քայլափոխի հանդիպող անթիվ, անհամար նմանատիպ օրինակներ, որոնք մի բանի մասին են խոսում. տուգանքի մատերիալ դարձած «ժողովուրդը» վերջնականապես երես է թեքում իր «հերոսից»։
Աչքիս` վերջը մնալու է Արսինեի ու «չհեղափոխության տրիբուն» Սերժի հույսին...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից