Լրահոս

08.07.2020 17:00


Բերման ենթարկված Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Բերման ենթարկված Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին։

Այս մասին լուրը հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։

Բերման ենթարկվելու մասին գրառում է արել նաև Նարեկ Սամսոնյանը. «Ոստիկանության ապօրինի պահանջը կատարելուց հրաժարվելու ընթացքում սադրանքի արդյունքում բերման եմ ենթարկվել կենտրոնի ոստիկանություն»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Ն.Սամսոնյանը ազատությունից փաստացի զրկվել է ուղիղ 55 րոպե առաջ՝ 14:30-ին։ Բայց այս պահի դրությամբ որևէ վարութային գործողություն նրա հետ չի կատարվել ու չի կատարվում։

Դա կարող էր հասկանալի լինել, երբ նույն փաստով բազմաթիվ մարդիկ են բերվում (ձերբակալվում)։ Այս պարագայում հասկանալի չէ

ԼՐԱՑՈՒՄ. 16:00. Կապիտանը լրացուցիչ պարզաբանեց, որ դիմակի համար արձանագրություն կազմելիս հնարավոր չի եղել այն ավարտին հասցնել, և վարչական ձերբակալման են ենթարկել՝ արձանագրության կազմումը ավարտին հասցնելու համար»։

Որոշ ժամանակ անց Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց։

Այս խորագրի վերջին նյութերը