Քաղաքական

08.07.2020 13:51

Այդ օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով

Այդ օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները ՀՀ նախագահը, ինչպես հայտնի է, չի ստորագրել, եւ հայտնի չէ՝ կդիմի այդ հարցով ՍԴ, թե ոչ, որի համար ունի 21-օրյա ժամկետ: Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցինք՝ եթե Արմեն Սարգսյանը ոչ ստորագրում է, ոչ էլ դիմում է ՍԴ, ինքն ունի՞ սահմանադրական լիազորություններ օրենքը հրապարակելու վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ միանշանակ, ունի, ասաց նաեւ, թե այս թեմայով չի զրուցել ՀՀ նախագահի հետ. «Օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ օրենսդրորեն ԱԺ նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորություն: Ես հետեւել եմ քննարկումներին: Մի մասն ասում է, որ այն պահից, երբ ՀՀ նախագահը նամակով ինձ տեղեկացրել է, որ չի ստորագրելու օրենքը, ես այդ պահից սկսած կարող եմ ստորագրել: Մյուս մասը, իմ կարծիքով, իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը, ընդ որում քաղաքական ամենատարբեր ճամբարներից, կարծում են, որ անկախ այդ գրությունից, նախագահն ունի իրեն տրված 21 օրը, նա կարող է փոշմանել, կարող է վիճարկել ՍԴ-ում, 21 օրը պետք է լրանա, որից հետո նախագահի չստորագրելու դեպքում եւ ՍԴ չդիմելու դեպքում՝ ԱԺ նախագահի համար առաջանում է իրավական հնարավորություն ստորագրելու կամ չստորագրելու օրենքի նախագիծը»,-ասաց Միրզոյանը:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։