Կարծիք

08.07.2020 13:34


Սրանք որոշել են մեզ կտրել մեր ազգային արժեքներից

Սրանք որոշել են մեզ կտրել մեր ազգային արժեքներից

Սիրելի՛ հայրենակիցներ, մի քանի օր փորձեցի կողքից նայել և հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ստացվեց սարսափելի մի պատկեր. ունենք մասնատված հասարակություն (ավելին՝ իրար ատող), ունենք մի կառավարություն, որը բացի սեփական վիճակը լավացնելուց և իշխանությունը պահելուց որևէ այլ բանով չի զբաղվում։ Հիմա էլ որոշեցին դպրոցական ծրագրերից հանել Հայոց եկեղեցու պատմությունը։

Սրանք որոշել են մեզ կտրել մեր ազգային արժեքներից, խնդիրներ առաջացնել հայոց լեզվի հետ կապված, լրջագույն քաոս առաջացնել ընտանեկան արժեքների հարցում, պղծել և վերացնել այն ամենը, ինչը մեզ դարերով պահել է հայ, որին հարգել են աշխարհի բոլոր ազգերը։

Պետք է բոլոր մտահոգ քաղաքական ուժերը, կուսակցությունները, քաղաքական անհատները, մտավորականները, Հայ առաքելական սուրբ եկեղեցին միասին, մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները՝ զբաղվեն այս քանդիչներին իշխանությունից հեռացնելով։

Եվ ինչպես ասում էր Վազգեն Ա Վեհափառը. «Մի՛ երկնչեք, մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ մեր սուրբ հավատքին, մեր Առաքելական Մայր Եկեղեցուն»։
Աստված մեզ պահապան։

Սարգիս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը