Գեղարքունիքում դանակահարել են ոստիկանության ավագ սերժանտին
Երեկ՝ հուլիսի 7-ին, Գեղարքունիքի մարզում, ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին է մտել Ծովակ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Ա․ Մանուկյանը և ոստիկանության հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության հերթապահ մասի տեսուչ հերթապահը նրան հրավիրել է դուրս, սակայն մուտքի դռան մոտ Ա. Մանուկյանը շարունակել է գոռգոռալ ու հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածել մուտքի դռանը։
Ոստիկանության բաժնում գտնվող` ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան, 31-ամյա Հ․ Դալարյանը դուռը բացել է, ներս հրավիրելու նպատակով մոտեցել Մանուկյանին՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Դալարյանի ձախ ազդրին և կրծքավանդակին։
Ոստիկանության ծառայողը բժշկական օգնություն ստանալով նպատակով տեղափոխվում է Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Ա. Մանուկյանը բերման է ենթարկվում ոստիկանություն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հանցագործության գործիք հանդիսացող դանակը քննիչի որոշմամբ առգրավվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։