Լրահոս

08.07.2020 11:39


«BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել

«BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել

Հուլիսի 8-ին, ժամը 03։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 50/20 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։14-ին, մարվել՝ 03։19-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչը և էլեկտրական սյան վրա մալուխ՝ մոտ 6 գմ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը