Կարծիք

08.07.2020 12:37


Ե՞րբ և ի՞նչ պատասխանատվություն է այս մարդը կրելու

Ե՞րբ և ի՞նչ պատասխանատվություն է այս մարդը կրելու

Արսեն Թորոսյանը, խոսելով կորոնավիրուսի ապագա վակցինայի մասին, ասում է, որ վակցինաները մարդկության պատմության մեջ հայտնաբերված ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են: Ես, լինելով մի մարդ, ով լիովին կողմ է պատվաստումներին, ինքնըստինքյան բացասական զգացողություն եմ ունենում դեռևս գոյություն չունեցող վակցինայի հանդեպ, քանի որ դրա անվտանգության մասին խոսում է մեկը, ով մի օր ասում է` վիրուսը վտանգավոր չէ և հատուկ պայքար չի պահանջում, դիմակ կրել պետք չէ և կարճ ժամանակ անց սկզբունքորեն հակառակն է պնդում և պահանջում: Բա որ վտանգավոր եղավ, ասելու է` վայ, կներեք, եկեք փորձենք մեկ ուրի՞շը: Եվ, ի վերջո, ե՞րբ և ի՞նչ պատասխանատվություն է այս մարդը կրելու նրա համար, որ չէր դասում կորոնավիրուսը վտանգավոր վիրուսների շարքին, որ հայտարարում էր, թե դիմակ չի կրում և չի կրելու ու վարակելու է բոլորին... Հիմա էլ` թե բա քաղաքացիները ցածր պատասխանատվության զգացում ունեն, կանոններին ու ցուցումներին չեն հետևում, մեզ չեն լսում: Բայց դուք ո՞վ եք, ձեզ ինչո՞ւ պիտի լսեն:

Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը