18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 535 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29820-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 685-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 520 է, ընդհանուր առողջացածներինը՝ 17427, փաստացի բուժվողներինը՝ 11708: Մեկ օրում թեստավորվել է 2083 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 127171 քաղաքացի: