«Սարդարապատ» շարժման անդամ. «Հեղափոխությունը միջոց է, ոչ թե նպատակ»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն, այսօր անդրադառնալով արաբական երկրներում տեղի ունեցող իրավիճակին, ասել է, որ ոչ մի արաբական երկրում հերթական կամ արտահերթ ընտրություններ չէ, որ եղել են հեղափոխության պատճառը։
–Ոչ կուսակցություններ են գլխավորում այդ շարժումները, ոչ էլ որևէ քաղաքական առաջնորդ էր գլխավորում դրանք,–ասել է Տ. Խզմալյանը՝ հավելելով, որ բոլորս տեսնում ենք, որ բռնակալները մեկը մյուսի հետևից գլորվում են իրենց գծած շախմատային տախտակից, որովհետև կյանքը շախմատ չէ, կյանքը շատ ավելի լուրջ է, և վերածել այն շախմատային կամ խաղասրահային խաղերի՝ լուրջ չէ։
Նրա կարծիքով՝ հեղափոխության ուղին հենց այս է, որը, կոչվում է ուղիղ ժողովրդավարություն՝ երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոցներ կամ հրապարակներ և չի հեռանում։
–Հեղափոխությունը չի գալիս, այն անում են, և մինչև մենք չհասկանանք այս պարզ ճշմարտությունը, ոչինչ չի փոխվի։ Իշխանափոխությունը միջոց է, ոչ թե նպատակ։ Ամենակարևորը այն է, թե ինչ է լինելու երկրի հետ հաջորդ օրը,–նշել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնողական խմբի անդամը։
Ի տարբերություն Եգիպտոսի, ուր ժողովուրդը դուրս եկավ փողոցներ հետո նոր սկսեց մտածել՝ ինչ է պետք անել՝ մենք չպիտի կրկնենք այդ սխալը, սկզբից պետք է մտածենք, թե ինչ ենք անելու, ապա նոր ժողովրդին կանչելու ենք հրապարակ։
«Սարդարապատ» շարժման անդամ. «Հեղափոխությունը միջոց է, ոչ թե նպատակ»
7or.am