Լրահոս

07.07.2020 21:38


Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 55 շահառուի մոտ կորանավիրուս է հաստատվել

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 55 շահառուի մոտ կորանավիրուս է հաստատվել

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում 151 խնամվող շահառուից 55-ի թեստի պատասխանը դրական է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թեստը դրական է նաև 12 աշխատակցի մոտ: Կենտրոնից 37 հոգի հոսպիտալացվել է, նրանցից 3-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում։ Կան հոսպիտալացվածներ նաև Երևանում և Սպիտակում, իսկ հուլիսի 6-ին մահվան մեկ դեպք է արձանագրվել։ Մահացածը բուժում էր ստանում Սպիտակում՝ 90-ն անց շահառուն, Կորոնավիրուսից բացի, ունեցել է քաղցկեղ և ուղեկցող այլ հիվանդություններ: Այս պահին վարակված աշխատակիցներից միայն մեկն է տեղափոխվել հիվանդանոցային բուժման: Մնացած 11-ին տրված է տնային ինքնամեկուսացման ցուցում:

«Այս պահին կենտրոնում իրականացվում են բոլոր անհրաժեշտ քայլերը Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղի մասնագետների հետ, այդ թվում մեկուսարաններ են առանձնացվում, որպեսզի այնտեղ մեկուսացվեն հիվանդության անախտանիշ ընթացք ունեցող խնամյալները: Նրանց թիվն այս պահին 18 է»,-նշեց կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը:

«Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարվեց դեռ անցած տարեվերջին և վերակազմավորվեց Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի, որի ծռայությունները մատուցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

Այս խորագրի վերջին նյութերը