Երկակի ստանդարտը՝ որպես փաշինյանական իշխանության հատկանիշ
Փաշինյանական իշխանությունից, իհարկե, հազիվ թե կարելի էր այլ բան ակնկալել: Եթե մեկի ընկալումը սև-սպիտակի մեջ է, եթե նրա համար սովորական մի բան է հասարակության ներկայացուցիչներին սորտավորելը, ապա մնացած ամեն ինչում էլ «յուրային-օտար» մոտեցումն է գործադրելու: Չկա ոչ մի օրենք, օրենքի առաջ հավասարություն կամ, ասենք, որդեգրած մոտեցումների միատեսակ կիրառում: Կան միայն անձնական և խմբակային շահեր:
Այ, ձեռնտո՞ւ է իրեն, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան պահանջի նախագահի պաշտոնն զբաղեցնողից և դրա համար ակցիա իրականացնի նախագահական պալատի դարպասի մոտ, ապա՝ որևէ խնդիր չկա: Բայց եթե հանկարծ որևէ մարդ, թեկուզ մեն-մենակ, ըստ որում, առանց աղմուկ-աղաղակի բողոք հայտնի, ապա փաշինյանական ոստիկանությունը, իրեն մեջտեղից ճղելով, այդ քաղաքացուն «բերման կենթարկի»:
Եվ դա... հրաշալի է:
Խոսենք կոնկրետ օրինակներով: Երբ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ազգային ժողովի դիմաց միայնակ ակցիա էր իրականացնում՝ պահանջելով հարգել բողոք արտահայտելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը, ոստիկանությունը կամ՝ փաշինյանական «ժանդարմերիան» վրա տվեց ու բողոքի ակցիայի վայրից հեռացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին: Նրան տարան ոստիկանության բաժին, հետո, ի դեպ, «տարման ենթարկեցին» նաև Ռուբեն Մելիքյանին սատարելու եկած քաղաքացիներից մի քանի հոգու ևս:
Ձևական հիմնավորումն այն էր, թե «արտակարգ դրության ռեժիմի» պայմաններում բողոքի ցույցեր, երթեր և զանգվածային ակցիաներ չեն թույլատրվում: Բայց մարդը մեն-մենակ էր, ոչ զանգվածային ակցիա էր, ոչ էլ, իհարկե երթ (մի հոգով երթը ո՞րն է):
Բայց Ռուբեն Մելիքյանը Նիկոլի պաշտամունքով չի տառապում, ավելին, քննադատական դիրքորոշում ունի, է՛լ ավելին՝ «ոչ»-ի հասարակական միավորման նախաձեռնողն է, իսկ այդ կետերից յուրաքանչյուրը բավարար է, որպեսզի համարվի իշխանության ղեկին հայտնվածի առնվազն թշնամի: Եվ այդ դեպքերում ոստիկանի համազգեստ կրողները, իհարկե, վրա կտան:
Բայց, օրինակ, Արման Բաբաջանյանին, որ պատգամավորական մանդատ է ստացել «դասական Մարուքյանին» կցվելով, հետո «թռել» նրա խմբակցությունից ու անհատապես ծառայություններ է մատուցում Նիկոլ Փաշինյանին, նրա լրացուցիչ «պատգամախոսի» դերում է, կարելի է նախագահականի մոտ ակցիա անցկացնել, և ոչ մի ոստիկան չի հանդգնի հանկարծ նրան «բերման ենթարկել»: Ասենք, ի՜նչ բերման ենթարկել, մոտենալ անգամ չեն հանդգնի:
Բացի այն, որ նա Փաշինյանի անհատական «պատգամախոսն» է, Արման Բաբաջանյանը նախագահական նստավայրի մոտ էր հայտնվել, որպեսզի նախագահի պաշտոնն զբաղեցնողին կոչ անի՝ արագացնել սահմանադրական կարգի տապալման ու պետական իշխանության ուզուրպացման ընթացքը: Իսկ դա հենց Նիկոլ Փաշինյանի պահանջն է: Կարելի է ասել, նախագահականի դիմաց Նիկոլ Փաշինյանն էր ակցիա անում՝ Արման Բաբաջանյանի տեսքով: Ի դեպ, վերջինս մենակ էլ չէր, այլ նրա հետ էին ևս մի քանի կոչ անողներ, գումարած լրագրողները: Ըստ կարգի, ոստիկանությունը երևի բոլորին պիտի «տաներ», քանզի պահանջվող հեռավորությունն էլ ըստ էության չէր պահպանվում, ինչը ևս արտակարգ դրության ռեժիմի կանոնների խախտում է:
Պատգամավորի կարգավիճակ ունենալն էլ խոչընդոտ չպիտի լիներ փաշինյանական ոստիկանության համար: Այն պարզ պատճառով, որ նույն այդ ոստիկանները, իրենց նվիրվածությունը կառավարչապետին ապացուցելու համար, առանձնապատուկ էնտուզիազմով քաշքշում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներին, բռնություն էին գործադրում նույնիսկ կին պատգամավորների նկատմամբ:
Սակայն Արման Բաբաջանյանին նույն այդ ոստիկանները, իհարկե, չեն էլ կպնի: Ու չկպան:
Իսկ ի՞նչն է այդտեղ հրաշալի:
Հրաշալին այն է, որ ավելի ցայտուն դրսևորել փաշինյանական իշխանության երկդիմի, կեղծավոր, փաիսեցիական բնույթը, քան դա անում է նույն այդ իշխանությունը, երևի արդեն անհնար է: Բացահայտ երկակի ստանդարտ են որդեգրել, այսինքն՝ նման իրավիճակներում տրամագծորեն հակառակ վարք և մոտեցում են դրսևորում:
Մի առանձնահատուկ նորություն չէ: Բայց լավ ազդանշան է բոլոր բողոք ունեցողներին, դժգոհներին, քննադատողներին, այս իշխանության հակառակորդներին: Այն իմաստով, որ երկակի ստանդարտը նշանակում է օրվա իշխանության կողմից օրենքի ու կարգի չեղարկում: Հետևաբար, եթե կարելի է Արման Բաբաջանյանին, ապա կարելի է բոլորին: Պարզապես պետք է գործել Նիկոլ Փաշինյանի «զենքով»: Չէ, Հանրային ռադիոյի դռներ ջարդել, այնուամենայնիվ, չարժե, քանզի հիմա «հանցավոր ռեժիմի» ժամանակները չեն, որ ոստիկանները անգործության մատնվեն, հիմա «սուպերժողովրդավարական» բռնակալություն է, և ոստիկանները կարող են և մարդկանց սպանել, հասկանալի է, թե ում անմիջական հրամանով:

Արմեն Հակոբյան