Կարծիք

07.07.2020 15:08


Ցավալի է՝ նյութական վնասն է հասարակության սթափեցնող ազդակը

Ցավալի է՝ նյութական վնասն է հասարակության սթափեցնող ազդակը

Ցավալի է՝ նյութական վնասն է հասարակության սթափեցնող ազդակը, ցավալի է, որ ծափահարությունները վերածվում են անողոք քննադատության ոչ թե երբ Արցախյան ազատամարտը《հեղափոխությանն》է ստորադասվում, երբ արդարադատությունն է բռնաբարվում, երբ Մարտի 1-ի ու Կոռոնավիրուսի զոհերն են սակարկման ենթարկվում, երբ Արցախի հարցում բանակցում է《ինչ ուզում է》, երբ ազգային դիմագիծն է հետևողականորեն պղծվում ..., այլ միայն երբ գույքահարկն է թանկացվում, դիմակ չկրելու համար տուգանքն է կրկնապատկվում, նոր տուգնանքներ են նախաձեռնվում. մեծ հաշվով իմպոնտենտ իշխանությունը, որ անկարող է որևէ բան ստեղծել, սեփական գոյությունը պահպանելու համար տուգանքի մատերիալ է դարձնում է հենց քաղաքացուն, ու սա փաստ է, այն էլ՝ ակնբախ. մի՛ մուծեք տուգանք՝ ձեզ աղքատացնում են միայն. դուք մեղավոր չեք, որ մեռցնում են ձեզ։

Իսկ ի՞նչ էիք կարծում՝ Նիկոլ սրիկան, որ թշնամին է ազգի, պետության, ձեզ է սիրելո՞ւ, հավատացե՞լ էիք՝ սիրու՜մ, է, գրկու՜մ է, համբուրու՜մ ու խոնարհվու՜մ է, ավա՜ղ, վերստին ցավալի է՝ հարվածը գրպանին առավել զորեղ է, քան պետությանն ապտակն, ինչևէ՜, թե վերանձնային գաղափարներին խորթ եք, հաշտվեք մտքի հետ՝ #Նիկոլը_պետք_է_հեռացվի, գոնե ինքներդ ձեզ համար, որ փորներդ կուշտ լինի, տանիքը՝ չկաթա, իսկ ինձ համար կարևորն Արցախն է, Հայ Դատն է կարևոր, կյանքիցս առավել՝ կյանքը պետության, վաղվա օրն ու գալիքն է էական՝ այսօրը կապրե՜նք...

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը