Կարծիք

07.07.2020 12:17


Փաշինյան Նիկոլի փլուզվող իշխանության միակ հույսն Արտակարգ դրության անընդհատ երկարաձգումն ու «Գելափի» սոցհարցումների կեղծ արդյունքներն են

Փաշինյան Նիկոլի փլուզվող իշխանության միակ հույսն Արտակարգ դրության անընդհատ երկարաձգումն ու «Գելափի» սոցհարցումների կեղծ արդյունքներն են

Համաժողովրդական ընդվզման ալիքի վրա Հայաստանում իշխանության եկած Փաշինյան Նիկոլն ամենաշատը վախենում է համաժողովրդական ընդվզման նոր ալիքից, որը քշելու և պատմության աղբանոցն է շպրտելու նիկոլյան ձախորդ ու անփառունակ իշխանությունը: Վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Փաշինյան Նիկոլը երեկ, վախվորած և կմկմալով, հայտարարեց, որ ևս մեկ ամսով երկարաձգելու է արտակարգ դրության ռեժիմը, որը հրահանգ է իրեն հնազանդ ծառայող 88 պատգամավոր ռոբոտներին. կոճակները միասնաբար սեղմե՛լ: Ինչպես բազմիցս նշել ենք՝ Փաշինյան Նիկոլի միակ հույսը մնացել է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը, որը նրան հնարավորություն է տալիս սահմանափակելու Հայաստանում ազատ հավաքներ անելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը, իսկ դիմակ կրելու պարտադրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկանց բերանը փակելու և նրանց արտահայտվելու իրավունքից զրկելու միջոց: Փաշինյան Նիկոլին չօգնեց անգամ արտակարգ դրության ռեժիմից հրաժարվելու և զուգահեռ հանրահավաք անելու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության կոչ-հորդորը, որն ի ցույց կդներ, թե ում է իրապես վստահում հայ հասարակությունը՝ ապազգային, օտարահպատակ և կամակատար իշխանությա՞նը, որի գոյության ամեն մի օրը վտանգում է Հայի ազգային ինքնությունն ու Հայաստանը տանում կործանարար ճանապարհով, թե՞ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությանը, որը նպատակ է դրել կառուցելու սոցիալական և ռազմական հզոր Հայաստան` հիմնված հայ ժողովրդի ազգային արժեքների վրա: Փաշինյան Նիկոլը հասկացավ, որ ինքն այլևս կորցրել է հայ ժողովրդի և հրապարակի աջակցությունը և թաքնվեց «Գելափի»՝ պատվիրված ու կեղծ սոցհարցումների հետևում:

Ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը կտրվում է ժողովրդից, այնքան մեծանում են այդ կեղծ հարցումներով իշխանությանը տրվող աջակցության տոկոսները: Ողբամ այն իշխանությանը, որն այլ հենարան չունի, քան փողով փչված տոկոսները:

Փաշինյա՛ն Նիկոլ, քո պաշտոնավարման ամեն մի օրն աղետ է Հայոց ազգային պետական օրգանիզմի համար. հայ ժողովուրդն այլևս ի զորու չէ հանդուրժելու քո խեղկատակ իշխանության գոյությունը: Դու արդեն անցել ես բոլոր սահմանները և սկսել ես ծաղրել Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց արժանապատիվ կյանքն ու հզոր Հայաստանի քաղաքացու երազանքը վերափոխելով ամեն օր տուգանված լինելու և կիսաքաղց գոյության սպառնալիքով: Մոտ է հատուցման պահը, և այն վրա է հասնելու շատ հանկարծակի: Համաժողովրդական շարժումը հնարավոր չէ կասեցնել ոչ մի արտակարգ դրության երկարաձգմամբ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

Նախագահ՝ Խաչիկ Ասրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը