17 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 349 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 285-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 667-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 605 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16907, փաստացի բուժվողներինը՝ 11711: Մեկ օրում թեստավորվել է 1273 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 125088 քաղաքացի: