Կարծիք

07.07.2020 10:07


Աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ ձևը՝ տուգանքը

Աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ ձևը՝ տուգանքը

Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը։ Ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։ Հիշեցնեմ ձեզ, որ ըստ իշխանության տեսակետի՝ կորոնավիրուսի տարածման և հետևաբար հիվանդների աննախադեպ աճի և մահերի մեղավորը ոչ թե իշխանությունն է` իր` հիվանդության դեմ պայքարի անարդյունավետությամբ, այլ շարքային "հպարտ քաղաքացին": Համենայն դեպս, դա է պնդում առավոտից երեկո իշխանական քարոզչամեքենան։

Եվ ահա` տեղեկացնեմ Ջեզ, որ իշխանությունների կողմից ԱԺ շրջանառության է դրվել է մի օրենսդրական նախագիծ, որը կտրուկ ավելացնում է տույժ-տուգանքները դիմակ չկրելու համար։

1-Բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ,
2-Փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ:
3- Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
4- Տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ`30-ի փոխարեն դառնալով 15 օր:
5-Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:
Էլ չեմ մեկնաբանելու...եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

Հ․Գ․ Հասկանում եք չէ՞, թե ինչ խառն են "վերևներում":

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը