Իշխանությունը շարունակում է սրընթաց կտրվել իրականությունից
Ես ոնց հասկացա` իշխանությունը շարունակում է սրընթաց կտրվել իրականությունից և, գտնվելով ինքնահավանության «դոզայի» տակ՝ իրականացնում է «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական» տոտալ ֆինանսական ճնշում «հպարտ քաղաքացիների» հանդեպ։
Համատարած դիմակատուգանքները, բանկային տեռորը, հարկային բեռը, գույքահարկի ավելացումը ք՞իչ էր... նոր տուգանքներ են բերում մարդկանց գլխին։
Ա՜խր, ինչպե՞ս կամ ո՞նց բացատրել, երբ այս ծանրագույն իրավիճակում մարդկանց ֆինանսական բեռը թեթևացնելու փոխարեն, կրկին «տուգանքների մուրճով» մշրում են մարդկանց։
Խոսքը նախատեսվող նոր տուգանքի մասին է, որը պետք է կիրառվի այն մեքենաների սեփականատերերի հանդեպ, որոնց տրանսպորտային միջոցները չեն ունենա «կատալիզատոր»։ Մի հարց՝ դուք պատկերացնո՞ւմ եք հետևանքներն այս օրինագծի։ Իմիջիայլոց, խոսքը գնում է 300000֊500000 դրամ տուգանքի մասին։

Արդեն այս ամենը, պարզապես, անտանելի է դառնում:
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից