Իմ կարծիքով, այս տեղեկատվությունը հետաքրքիր և օգտակար կլինի մեր երկրի բոլոր բնակավայրերի այն բնակիչների համար, որտեղ աղբահանությունը կատարվում է շենքերից դուրս գտնվող կոնտեյներների միջոցով:
Այսօր ՀՀ վարչական դատարանը / նախագահող՝ Աղասի Դարբինյան/ կայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի որոշման դեմ իմ հայցը բավարարելու մասին վճիռ, որով գտել է, որ իրավաչափ է բնակչի կողմից աղբահանության դիմաց Չվճարելը, եթե աղբի կոնտեյները, ՀՀ առողջապահության նախարարի հրամանի խախտմամբ, տեղադրվում է բնակության վայրից 100 մետր տարածությունից ավելի հեռու:
Պարզ ասած, հարգելի հայրենակիցներ, եթե ձեր շենքում չկա աղբատար, իսկ կոնտեյները ձեր շենքից կամ տնից 100 մետր տարածությունից ավելի հեռու է տեղադրված, կարող եք հանգիստ Չվճարել աղբահանության դիմաց: Առաջին հայացքից կենցաղային հարցի վերաբերյալ այս վճիռը իրականում, օրինական ուժի մեջ մտնելուց հետո, կունենա շատ լուրջ նշանակություն և հետևանքներ տեղական ինքնակառավարման ոլորտում՝ աղբահանության կազմակերպման համար, իսկ ավելի ընդհանուր առմամբ՝ մեր երկրի բնակավայրերը վերջապես պատշաճ սանիտարական սպասարկմամբ ապահովելու համար: Վարչական գործի համարն է ՎԴ/2402/05/20:
Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին
Իմ կարծիքով, այս տեղեկատվությունը հետաքրքիր և օգտակար կլինի մեր երկրի բոլոր բնակավայրերի այն բնակիչների համար, որտեղ աղբահանությունը կատարվում է շենքերից դուրս գտնվող կոնտեյներների միջոցով:
Այսօր ՀՀ վարչական դատարանը / նախագահող՝ Աղասի Դարբինյան/ կայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի որոշման դեմ իմ հայցը բավարարելու մասին վճիռ, որով գտել է, որ իրավաչափ է բնակչի կողմից աղբահանության դիմաց Չվճարելը, եթե աղբի կոնտեյները, ՀՀ առողջապահության նախարարի հրամանի խախտմամբ, տեղադրվում է բնակության վայրից 100 մետր տարածությունից ավելի հեռու:
Պարզ ասած, հարգելի հայրենակիցներ, եթե ձեր շենքում չկա աղբատար, իսկ կոնտեյները ձեր շենքից կամ տնից 100 մետր տարածությունից ավելի հեռու է տեղադրված, կարող եք հանգիստ Չվճարել աղբահանության դիմաց: Առաջին հայացքից կենցաղային հարցի վերաբերյալ այս վճիռը իրականում, օրինական ուժի մեջ մտնելուց հետո, կունենա շատ լուրջ նշանակություն և հետևանքներ տեղական ինքնակառավարման ոլորտում՝ աղբահանության կազմակերպման համար, իսկ ավելի ընդհանուր առմամբ՝ մեր երկրի բնակավայրերը վերջապես պատշաճ սանիտարական սպասարկմամբ ապահովելու համար:
Վարչական գործի համարն է ՎԴ/2402/05/20:
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից