Արտասովոր վիրուսից այդքան սովորական դարձող... մահերը
Իսկ դուք նկատեցի՞ք, թե որքան արագ, բայցև՝ սահուն, կարելի է ասել՝ «թավշյա» ընթացքով սովորական մի բան դարձավ մահը: Ավելի ճիշտ՝ covid-19 կորոնավիրուս կոչվող վարակից մահե՛րը: Մե՛ր հայրենակիցների, մեզանից մեկի ծնողի կամ պապի ու տատի, մյուսի ազգականի, երրորդի հարևանի, թեկուզ անծանոթ հայրենակցի մահը:
Մի վիրտուալ ծանոթ պատմում է, որ իր մտերիմը լրահոսում առաջինը կորոնավիրուսի տվյալներն է փնտրում, տեսնի՝ քանի՞ հոգի է մահացել, ըստ պաշտոնական տվյալների, վարակվելու քանի՞ նոր դեպք է արձանագրվել: Ասում է՝ միայն թվերով է հետաքրքրվում, ինչ-որ հաշվարկներ է անում, բայց ոչ մաթեմատիկոս է, ոչ էլ՝ համաճարակաբան: Պարզապես...
Իսկ դուք նկատեցի՞ք, որ մարդկանց, հատկապես մեր հայրենակիցների վարակվելու դեպքերը, մահերը վիճակագրություն են դարձել: Ավելի ճիշտ՝ դարձրել: Ու դա էլ է այս վարակապետության «ձեռքբերումը», եթե չասվի՝ նվաճումը: Սուբյեկտներ, որ եթե առաջներում լիներ, մարդու մահը մատի փաթաթան կդարձնեին, բոլորին ու առաջնահերթ իշխանավորներին իրենց հրապարակումներում ու հայտարարություններով կքառատեին, պատկերավոր ասած, հիմա վիճակագրություն ու թվեր են «խաղացնում»: Թե բա՝ 20 հազար վարակվածի համար մենք ենք մեղավոր, աշխարհում բոլոր վարակվածների համա՞ր էլ ենք մենք մեղավոր...
Գրեթե ամեն օր 10 և ավելի մարդ է մահանում: Կորոնավարակից: Մի օր ավելի շատ, մի օր՝ մի քանի դեպքով քիչ:
Ո՞ւմ է դա հետաքրքիր:
Իշխանությա՞նը կամ այն խմբակին, որն այժմ իշխանություն է կոչվում: Զավեշտի նման է հնչում: Վարակի սպառնալիքը ձեռ առնելով այն առօրյա իրականություն դարձրած իշխանությա՞նն է դա հետաքրքրում: Այն իշխանությա՞նը, որ հանգուցյալի մարմինը կորցնում է, մի հատ չի էլ բարեհաճում մահացածի հարազատներից մարդավարի ներողություն խնդրի, ահազանգողին էլ վիրավորում է:
Նրանց համար կարևորն իրենց անհասկանալի դիմակները «ճխտելն» է, խալխին վիրավորել ու տուգանելն է, ոստիկաններով վրա տալն ու ծեծելն է, մարդկանց վրա մուննաթ գալն է, ընդդիմադիրներին ապուշ մեղադրանքներ ուղղելն է:
Վարակը իրենց համար «նոր հնարավորություն» է: Իսկ մահացածները, կներեք, վիճակագրություն:
Մարդը զարմանալի արարած է, բայցև՝ տարօրինակ կենդանի: Մարդը վարժվում է նույնիսկ այնպիսի սարսափելի բաների, որոնց, թվում էր, թե չպիտի վարժվեր: Այն, ինչ նախօրեին արտառոց էր թվում, այսօր արդեն սովորական կարող է դառնալ: Թեկուզ «արտակարգ դրության» այս տխրառեժիմը, որը, եթե այս անձեռնահաս կառավարությանն ու իր կառավարչապետին մնա, մեծ սիրով կերկարաձգեն 5, 10, 15 տարի էլ: Գլուխը՝ քարը, թե դրանից հետո Հայաստանից ինչ կմնա կամ չի մնա, երկրում մարդ կմնա, թե չի մնա: Կարևորը իրե՛նք են, և այն, որ իրենք իշխանություն ունեն: Հրամաններ են տալիս, հրովարտակնե՜ր արձակում:
«Մահերը նվազել են»: Կամ՝ «մահերը շատացել են»: Ու թվեր են ասում, թվեր, թվեր...
Քարոզչական դեղձանիկներն էլ կրկնում են, կրկնում ու, ասես խոսքները մեկ արած, շատերը մոռանում են կամ ձևացնում են, թե «մոռանում» են, որ ախր կոնկրետ մարդկանց ու ճակատագրերի մասին է խոսքը: Ընդհատված կյանքերի՛, մարդկա՛նց մասին է: Վերացական չէ, այլ կոնկրետ: Մեր համաքաղաքացիների, մեր հայրենակիցների մասին է խոսքը: Անուն-ազգանուն, զավակ ու ծնող ունեցող կոնկրետ մարդկանց մասին:
Չէ, համոզեցիք, համոզեցիք վերջապես:
Ընդունում եմ, որ երկու տարի առաջ, 2018 թվականին կատարվածը հեղափոխություն էր, իշխանության եկած նորիշխանավորներդ էլ՝ ամենաիսկական, բոլշևիկյան կոփվածքի հեղափոխականներ եք: Ապացուցեցիք, որ հենց այդ կատեգորիայի հեղափոխականներ եք, քանզի բոլոր ժամանակներում այդօրինակ «հեղափոխականներն» են աչքի ընկել մարդատյացությամբ, աստվածուրացությամբ, ցինիզմով, մարդու, անգամ հարյուրավոր ու հազարավոր մարդկանց կյանքի վրա թքած ունենալով, պետությունն ու երկիրը քայքայելով, անվերջ օրինազանցությամբ, ի լրումն՝ ծայրահեղ նարցիսիզմով և ընդգծված էգոիզմով:

Արմեն Հակոբյան