Լրահոս

06.07.2020 15:17


Երևանում 70-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել կայանված Toyota-ին. կա վիրավոր

Երևանում 70-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել կայանված Toyota-ին. կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Գագիկ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ատոմեքենայով Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը և առաջ ընթանալով՝ բախվել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Գ-ին պատկանող կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ոմ առաջինը օգնության է հասել այդ պահին նշված հատվածով անցնող մի բժշկուհի, մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը