Կարծիք

06.07.2020 15:17


ՀՀ դատական իշխանությունը դադարել է ենթարկվել Փաշինյանի կամքին ու քմահաճություններին

ՀՀ դատական իշխանությունը դադարել է ենթարկվել Փաշինյանի կամքին ու քմահաճություններին

Իրողությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը դադարել է ենթարկվել գործադիր իշխանությանը, մասնավորապես վարչապետ Փաշինյանի կամքին ու քմահաճություններին: Դատավորների հետ ճնշումների լեզվով խոսելը, նրանց վեթթինգով սպառնալը, Սահմանադրական դատարանի նկատմամբ խորհրդարանի մակարդակով կազմակերպված հանցավոր գրոհը չեն տալիս սպասելի արդյունքները, ինչը մամուլի տեղեկություններով, դարձել է Փաշինյանի հոգեհուզական վիճակի սրացման պատճառ և պարբերաբար արտահայտվում է ՔՊ վարչության նիստերին:

Հարգանքի են արժանի դատավորները, որոնք այդպես էլ չդարձան կամակատար, չանցան թավշյա թրի տակով, մաս չկազմեցին ռեպրեսիվ ապարատի, քաջ գիտակցելով, որ այժմ իրենց ուսերին է պետությունն ու պետականությունը պահպանելու առաքելությունը: Փողոցից եկած իշխանությունը, բացի մերժելուց, քանդելուց և ավերելուց` այլ բանի ընդունակ չէր, և դատավորները դա շատ լավ հասկանալով` վերցրեցին հարվածն իրենց վրա: եթե դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում ազգապահպանման խնդիրը լուծել է Հայ եկեղեցին, ապա այսօր այդ խնդիրը մեծ չափով լուծում են արդարամիտ, ազնիվ հայ դատավորները:

Նրանց պետք է աջակցել, խրախուսել և կանգնել նրանց կողքին: Նրանց պայքարը ոչ թե իրենց պաշտոնի, դիրքի կամ դատարկ սկզբունքի համար է այլ մեր ժողովրդի վաղվա ապագայի, օրինականության և իրավական համակարգի: Երեսուն տարի փորձել են Սահմանադրությունը տապալել, սորոսական-արևմտյան գրանտակերները երեք տասնամյակ պարբերաբար ոտնձգություն են կատարել Մայր օրենքի դեմ` սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարումից մինչև մեր օրեր, երբ Սորոսի քայքայիչ գաղափարները դարձել են տիրապետող, բայց մեր դատական համակարգը արժանի դիմադրություն ցույց տվեց:

Մեր դատական համակարգը սկսեց հառնել մոխիրներից` որպես Փյունիկ, և այլևս կասկած չկա, որ այն մնալու է կանգուն:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը