Կարծիք

06.07.2020 14:51


Կորոնավիրուսային «խեղափոխությունը»` գործողության մեջ

Կորոնավիրուսային «խեղափոխությունը»` գործողության մեջ

Այո՛, կորոնավարակը լայն բացված նոր հնարավորությունների «պատուհան» է Նիկոլ Սահմանադրախախտի համար։

Հնարավորություն` կոծկելու, արդարացնելու սեփական սխալները և անձեռնահասությունը, ամեն ինչ «սպիսատ անելով» կորոնաճգնաժամի վրա։

Հնարավորություն`բացարձակապես անհիմն անընդհատ երկարաձգելու արտակարգ դրությունը և նվազագույն դիմադրության պայմաններում «մինի, միդի և մաքսի» հեղափոխություններ անելու. առանց հանրային քննարկումների, գոնե ձևական խորհրդարանական լսումների անցկացնելու սեփական սրտի օրենքներն ու միջազգային համաձայնագրերը` Լանզերոտի կոնվենցիա, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք, հակասահմանադրական «սահմանադրական» փոփոխություններ, մի ապօրինությունը «սվաղելու» 88+1 կոճակների միաձայն քվեարկությամբ ընդունված մեկ կամ մի քանի այլ ապօրինություններով, բարձրացնելու գույքհարկը և այլն։

Հնարավորություն՝ քաղաքացու կաշին քերթելու և 3 միլիոն վարչապետերին վերջնականապես դարձնելու «տուգանքի մատերիալ»` սահմանելով նոր «հարկատեսակներ»։ Օրինակ` նույնիսկ գիշերը 2.30-ին, երբ փողոցում կենդանի շունչ չկա, դիմակ «չկրելու» և հետը անձնագիր չունենալու հարկ` յուրաքանչյուրը 10 հազար-ական դրամ։

Հնարավորություն` էս գլխից վնասազերծելու պոտենցիալ մրցակիցներին (Ծառուկյան և այլն)։
Հնարավորություն` արգելելու բողոքի ցույցերն ու հանրահավաքները։
Հնարավորություն` ցրցամ տալու «Հայաստանի պորտալարը Ռուսաստանից կտրելու» բազմաքայլ կոմբինացիային։

Հնարավորություն` հնարավորինս «անցնցում» հանելու Հայ Եկեղեցու պատմությունը հանրակրթական դպրոցներից։

Հնարավորություն` կյանքի կոչելու սեփականության վերաբաշխման մանկական երազանքը։
Հնարավորությունների լիքը բաց պատուհաններ կան` բոլորը չես թվարկի։

Մի բան է վատ` բաց պատուհաններից «սկվազնյակ» է լինում, իսկ «սկվազնյակի» տակ ընկնելը վնասակար է` շա՜տ վնասակար առողջության համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը