Կարծիք

06.07.2020 15:34


Մեր պետության ողնաշարը կոտրում են

Մեր պետության ողնաշարը կոտրում են

Հայերս դարերով կարողացել ենք գոյատևել ու նաև ունենալ պետություն ու պետականություն 2 կարևոր արժեքային համակարգերի հիմքով, դրանք են՝ Հայ Առաքելական եկեղեցի և Հայկական ավանդական ընտանիք...

Նոր, թավշյա, թերուս և սրբապիղծ իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի կործանեն երկուսն էլ:

Սկզբում սրանք հարձակվեցին Վեհափառի վրա, հետո եկեղեցուց իրենց հիմնադրամին գումար շորթեցին և ժամանակավորապես հանգիստ թողեցին: Ընտանիքի վերաբերյալ իրենց պատկերացումները ներկայացրեցին, որ դա անկախ սեռից երկու իրար սիրող սրտերի միացումն է և տրանսգենդերները:

Հիմա այս սրիկաները փորձում են այս երկու արժեքները վերացնել արդեն մատաղ սերնդի մոտ և մեծացնել իրենց նման սրբապիղծ սերունդ.

Դպրոցում ավելացնելով սեռական դաստիարակության առարկա և դպրոցից հանելով Եկեղեցու պատմություն առարկան:

Ես՝ որպես դպրոցահասակ երեխայի ծնող, հայտարարում եմ, որ իմ երեխան անկախ ձեր սրբապիղծ արժեհամակարգից, չի մասնակցելու սեռական զիբիլի մասին դասերին և տանը, անկախ ամեն ինչից ստանալու է Հայ առաքելական եկեղեցու և մեր կրոնի մասին համապարփակ գիտելիքներ:

Հ.Գ. Նախագահ Քոչարյանը ամրապնդեց այդ երկու հենասյուները Քրիստոնության 1700 ամյակի շքեղ միջոցառումներով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցմամբ, իսկ իր անձնական օրինակով ցույց տվեց օրինակելի Հայկական ընտանիքի տեսակը...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը