Ինչ ցանես` այն կհնձես. Կարծես անվիճելի բանաձև է` կյանքի բոլոր դեպքերի համար: Իսկ սույն բանաձևն, ի դեպ, ինչպես և մյուսները, մենք չենք վիճարկում, բայց չենք էլ ուզում կիրառել:
Ո՞րն է մեր երկրի այսօրվա քաղաքական դիսկուրսը: Ինչի՞ մասին է խոսում հանրությունն` իր քաղաքական ու մերձքաղաքական բաղադրիչներով: Ո՞ր հարցերն ենք քննարկում և ինչպե՞ս ենք քննարկում: Ո՞ր հարցերի քննարկումը կարող է հետաքրքրել զանգվածային լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերի օգտատերերին և տարածվել նրանց միջոցով: Ի՞նչ հարց ենք տալիս և ինչպե՞ս ենք փորձում գտնել տրված հարցի պատասխանը: Եվ ամենակարևորը` իսկ ինչի՞ համար ենք այդ հարցերը տալիս, դրանց պատասխանն ինչի՞ համար է պետք:
Արդյոք մոտավորապես սրան չի՞ հանգում վերջին երկու տարվա դիսկուրսը. անցյա՞լն էր վատ, թե՞ ներկան, ներկա՞ն է լավ, թե՞ անցյալը, արդեն դժոխքո՞ւմ ենք, թե՞ դժոխքի Ճանապարհին, կործանվո՞ւմ ենք, թե՞ արդեն կործանվել ենք, բայց դեռ գլխի չենք ընկել, սլանում ենք առա՞ջ, թե՞ ազատ անկման ռեժիմում գահավիժում ենք ցած և այլն, և այլն: Եվ արդյոք այս դիսկուրսների շուրջ չի՞ կենտրոնանում շահառու խմբերի, լրատվամիջոցների, ֆեյքերի ռեսուրսը, ժամանակը, կրքերը: Բայց նման դիսկուրսի պարագայում, երբ նյութը անցյալն է ու ներկան, ապագայի համար տեղ կա՞, ապագան նշմարվո՞ւմ է: Այլ կերպ ասած՝ ի՞նչ ենք ցանում և ի՞նչ ենք ակնկալում հնձել: Այն ինչ ցանում ենք, դրանից ի՞նչ է բուսնելու, որ վաղը մեզ պետք գա:
Անցյալի ու ներկայի մասին որևէ քննարկում, որևէ բանավեճ քաղաքական բովանդակություն ու իմաստ ունի, եթե դրա արդյունքը միտված է ապագային: Որևէ թեզին հակաթեզ առաջարկելն իմաստ ու բովանդակություն ունի, եթե հանգելու է սինթեզի` մի նոր պրոդուկտի, մի ՆՈՐ թեզի, որը միտված է ապագային, որը վաղը պետք է դառնա ներկա ու որոշի երկրի ու ժողովրդի զարգացման վեկտորը: Մեր անցյալն ու ներկան քննարկելն իմաստ ունի, եթե պետք է վեր հանենք սխալները` թե՛ անցյալի, թե՛ ներկայի ու մտածենք դրանք ապագայում չկրկնելու մասին, այդ սխալների պատճառները, հիմքերը վերացնելու մասին: Անցյալն ու ներկան քննարկելն իմաստ ունի, եթե պետք է արժևորենք անցյալի ու ներկայի ձեռքբերումները, հաջողությունները, գտնենք դրանց հիմքն ու աշխատենք այդ հիմքերը պահպանելու և ամրապնդելու մեխանիզմների վրա: Առանց ապագային նայելու անցյալի ու ներկայի մասին ցանկացած քննարկում, համեմատություն, վերլուծություն արդյունքում հայացք է դեպի ոչ մի տեղ ու խոսք է ոչ մի բանի մասին: Առանց ապագային միտված նպատակադրման՝ խոսակցությունն անցյալի ու ներկայի մասին քաղաքական շահարկում է, մանիպույլացիա, պրոպագանդա: Դա կեղծ օրակարգ է: Ֆեյք դիսկուրս:
Մենք մեր անցյալն ու ներկան ենք քննարկում, այլոք` իրենց ապագան: Եվ փորձում են իրենց ապագան կերտել, որտեղ անխուսափելիորեն անդրադարձ կա նաև մեզ, բայց ոչ թե մեր տեսանկյունից կամ մեր շահերից բխող, այլ բացառապես իրենց պատկերացրած ու կառուցվող ապագային նպաստող անդրադարձ: Ու չզաչմանանք, առավել ևս չբողոքենք հայի բախտից, եթե այդ արձագանքը մեզ ոչ միայն ձեռնտու չլինի, այլև լինի կործանարար:
Եթե մեր քաղաքական դիսկուրսը անցյալից ու ներկայից չտեղափոխվի դեպի ապագան, ապա տակը կմնա միայն մեկ հարց`իշխանության հարցը: Բայց իշխանությունը պահում ես, որ ի՞նչ անես, կամ ուզում ես գալ իշխանության, որ ի՞նչ անես:
Հայաստանն ու հայությունն ունեն բազմաթիվ հիմնախնդիրներ, կյանքն անխուսափելիորեն բերելու է նորերը : Այդ հիմնախնդիրները եղել են, կան ու լինելու են, անկախ նրանից, թե ով է իշխանությունը, ով է ընդդիմությունը, անկախ նրանից, թե ընտրությունների արդյունքում ով քանի տոկոս քվե է ստացել, անկախ նրանից, թե «հին» է, թե «նոր»: Եվ անկախ նրանից թե ով է իշխանությունը կամ ով է հավակնում իշխանություն լինել, պետք է տրվեն այդ հիմնախնդիրների լուծման բանաձևերը, պետք է տրվի ՎԱՂՎԱ Հայաստանի տեսլականը: Բայց ոչ թե բաժակաճառերի ու բարի ցանկությունների, ոչ թե ամբոխահաճո ելույթների ու անիրականանալի խոստումների, ոչ թե անտեղյակությունից կամ երևակայությունից բխող միֆերի ու էքսպերիմենտալ մոտեցումների, ոչ թե մի քանի տասնամյակների հետոյի մասին սին երազների կամ երկրի ու ժողովրդի հանդեպ անսահման սիրո մասին ստատուսների տեսքով, այլ իրական, գիտելիքի, իրականության իմացության ու փորձառության վրա հիմնված, հաշվարկված, կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, հստակ ժամանակացույցով, հստակ պատասխանատվությամբ ու պատասխանատուներով, հստակ հաշվետվողականություն ունեցող ծրագրեր ու լուծումներ:
Ով կներկայացնի այդ ծրագիրը, ով կներկայացնի այդ ծրագրից բխող ԱՊԱԳԱ Հայաստանը, նա է քաղաքական օրակարգ ունեցողը: Ով ժողովրդին չի դիտարկի որպես ծափահարող հանդիսատես, ով անկեղծ, առանց լայքեր ստանալու միտումի մարդկանց հետ կխոսի նրանց իրական հիմնախնդիրների լուծմանը միտված իրական ծրագրերից՝ առանց խաբելու, առանց միայն դուրեկան բառեր ասելու, առանց թաքցնելու բարդությունների աստիճանը` նա է քաղաքական օրակարգ ունեցողը:
Իսկ ով այս խնդիրների փոխարեն կեղծ օրակարգեր է բերում, նա կա՛մ գաղափար չունի, կա՛մ ծրագիր չունի, կա՛մ ունի միայն մեկ նպատակ` իշխանություն՝ հանուն իշխանության:
Դա կեղծ օրակարգ է, ֆեյք դիսկուրս
Ինչ ցանես` այն կհնձես.
Կարծես անվիճելի բանաձև է` կյանքի բոլոր դեպքերի համար: Իսկ սույն բանաձևն, ի դեպ, ինչպես և մյուսները, մենք չենք վիճարկում, բայց չենք էլ ուզում կիրառել:

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից