Կարծիք

06.07.2020 11:55


Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը

Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։

Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը։

Սպասվո՞ւմ են արդյոք Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։

Արդյոք դրանք կլինեն ավելի՞ ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ։

Արդյոք քննչական մարմինների հետ համատեղ Միքայել Մինասյանի վերաբերյալ տեսանյութեր պատրաստող հանրային հեռուստաընկերությունը և 《Ազատություն》 ռադիոկայանը երկրորդ անգամ անընդմեջ չե՞ն լուսաբանի Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մերժումն անհիմն և ապօրինի լինելու հիմքով։

Պատասխանը ցավալիորեն ակնհայտ է։

Հ․Գ․ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ապօրինի հրահանգ տվողներին առաջարկում եմ աշխատանքային երկուշաբթին սկսել այս երաժշտական կատարմամբ։

Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը