Լրահոս

06.07.2020 11:42


Գեղարքունիքի մարզում 25-ամյա վարորդը Mazda-ով բախվել է կովին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում 25-ամյա վարորդը Mazda-ով բախվել է կովին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 5-ին, Գեղարքունիքի մարզու, ժամը 13:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 25-ամյա Ալեքսանդր Մ.-ն, իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 24 կմ հատվածում, հարվածել է խոշոր եղջերավոր անասունին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Դավիթ Խ.-ն, 23-ամյա Մհեր Խ.-ն և 22-ամյա Գոռ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորներից Դավիթ և Մհեր Խ.-երը եղբայրներ են:

Այս խորագրի վերջին նյութերը