Կարծիք

06.07.2020 11:11


Հիմա էլ Արամոն է դարձել թիրախ

Հիմա էլ Արամոն է դարձել թիրախ

Իշանական ֆեյքերը հայհոյում և դավաճան են անվանում Արամոյին, քանի որ նա համարձակվեց խոսել և կարծիք հայտնել:

Պրիմիտիվ մտածելակերպով ուզում են բոլորին սևացնել, ով մի թթու խոսք է հանդգնում ասել իրենց «սրբագույն» վարչապետի մասին: Երկու տարի առաջ նա հերոս էր, այսօր դավաճան, սա իրենց բնազդաին պահվածքն է, որը արդեն ծիծաղելի է:

Տարոսը մյուսներին, ով կբացի աչքերը և կասի իրականությունը՝ հանուն մեր պետության փրկության, հանուն մեր վաղվա ապագայի, որտեղ ատելությունը և զոմբիությունը տեղ չեն ունենա:

Իհարկե մոռանալը դժվար է, որ նույն Արամոն ելույթ էր ունենում հրապարակում իշխանազավթման օրերին, բայց եկեք թույլ տանք մարիկ դարձի գան, թույլ տանք իրենց սխալը հասկանան:

***

Խաբվածների «վերադարձի միջանցքը» բացե՞լ, թե՞ ոչ

Շատերը հետ են կանգնում 2018թ․ իշխանազավթման փողոցային ակցիաներին իրենց մասնակցությունից և փոշմանել են, որ փողոցում սատարել են ավանտյուրիստ և պոպուլիստ Նիկոլին:

Երկու տարի անց նրանք վերջին հայհոյանքներն են տալիս օրվա իշխանությանը և արդարացիորեն բարձրաձայնում այն ողբալի վիճակի մասին, որը այսօր առկա է:

Դրանց մեջ կան և՛ հայտնի, և՛ անհայտ մարդիկ, սակայն արդեն պարզ է, որ հայտնիները ցանկանում են տեղավորվել հաջորդ իշխանության տակ և արդեն բացահայտ քննադատում են Նիկոլին:

Իսկ անհայտ մարդիկ ցանկանում են իրենց «վրեժը» լուծել այն բանի համար, որ իրենց զգում են խաբված և օգտագործված: Ի՞նչ անել այս տեսակի մարդկանց հետ՝ գրկաբաց ներե՞լ, թե՞ փակել վաղվա դուռը նրանց առաջ, սա ևս օրակարգի հարց է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը