Կարծիք

06.07.2020 11:03


Այս պահին Նիկոլը Հայաստանում ֆաշիստական պետություն է կառուցում

Այս պահին Նիկոլը Հայաստանում ֆաշիստական պետություն է կառուցում

Հունվարի 11-ն էր, երբ «Ռոյթերսը» հայտնեց, որ Չինաստանում ինչ-որ անհայտ վիրուսից մարդ է մահացել։

«A 61-year-old man has died from pneumonia in the central Chinese city of Wuhan after an outbreak of a yet to be identified virus while seven others are in critical condition, the Wuhan health authorities said on Saturday»։

2 ամիս չանցած վիրուսն արդեն Հայաստանում էր և արդեն 4 ամիս է՝ տակնուվրա է արել մեր կյանքի բնականոն ընթացքը։

Հետաքրքիր է, որ շատ-շատերս շարունակում ենք կարծել, որ այս վիճակը «շուտով» կվերջանա և մենք կվերադառնանք մեր նորմալ կյանքին։

Մարտին այդ «շուտովը» 2–3 շաբաթ էր։

Մայիսի վերջերին իշխանական շրջանակներում տարածված էր այն կարծիքը, որ հունիսի վերջին պիկը հաղթահարված է լինելու։

Հիմա ասում են՝ «2–3 ամիս», ավելի զգուշավորները՝ «տարվա վերջ»։

* * *

Կարծում եմ, որ մենք գործ ունենք «սև փիղ» կոչված երևույթի հետ. երբ ինչ-որ մեծ խնդիր կա, աչքներիս առաջ է, բայց համառորեն չենք նկատում, քանի որ նկատելը կնշանակի, որ շատ տհաճ իրողություններ պիտի գիտակցենք և արտառոց քայլերի դիմենք։

Նոյեմբերին, երբ Տավուշում կանխագիտական քննարկում էր և առաջարկեցի մտածել, թե ինչ կլինի, եթե Վրաստանի հետ սահմանը փակվի (Ադրբեջանի հետ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման դեպքում), շահառուներից ոչ ոք չցանկացավ այդ թեման քննարկել, քանի որ շատ անհավանական էր հնչում ու տհաճ։ 5 ամիս չանցած Վրաստանի հետ սահմանը փակվեց, և փակ է արդեն 3 ամսից ավելի։

Ընդ որում «սև փղի» խնդիրը կա թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության, թե՛ ՀԿ-ական շրջանակների, թե՛ ընդհանրապես բոլորիս մոտ։

Երբ ասում եմ, որ չի բացառվում մոտակա 2–3 տարի ազատ ելումուտը երկրից չվերականգնվի, ոչ ոք չի ուզում այդ մասին մտածել։

Նույնը, երբ ասում եմ, որ գուցե 1–2 տարի դպրոցներում դասեր չլինեն։ (Ի դեպ, 1991–93 թվականներին հենց այդ վիճակն էր)։

Նույնը, երբ ասում եմ, որ այս պահին Նիկոլը Հայաստանում ֆաշիստական պետություն է կառուցում։

Այս իրողություններն շատ տարբեր են այն ամենից, ինչին սովոր է շարքային քաղաքացին։ Այդ պատճառով նա գերադասում է չնկատել, որովհետև նկատելը կնշանակի, որ իր կյանքում ամեն ինչ փոխվում է ու դեպի վատն է փոխվում։

Լավ, շարքային քաղաքացին մի կողմ... Ընդդիմությունը, բիզնեսը, հասարակական գործիչները, բոլորը փորձում են շարունակել business as usual ռեժիմով՝ իրենք իրենց հուսադրելով, որ այս ամենը ժամանակավոր է և շուտով կվերջանա։

Չի վերջանա, սիրելիներս։ Եւ ինչքան ավելի շուտ դա գիտակցեք, այնքան ավելի շատ ժամանակ կունենաք նոր իրականությունը ճիշտ գնահատելու և դրան առավել պատրաստ լինելու։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը