8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 330 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28936-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 650-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16302, փաստացի բուժվողներինը՝ 11984: Մեկ օրում թեստավորվել է 1133 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 123815 քաղաքացի: